ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի, Զապորոժիեի ղեկավարները կմեկնեն Մոսկվա՝ ավարտին հասցնելու մարզերի մուտքը Ռուսաստանի կազմ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից արձանագրություն է ստացել Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեի արդյունքների վերաբերյալ։ Այս արձանագրությամբ նա կգնա «համաձայնագիր ստորագրելու Ռուսաստանի նախագահի հետ», հաղորդում է Դոնեցկի լրատվական գործակալությունը։

Հանրաքվեի արդյունքներով մայրաքաղաք կայցելեն նաև ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը և Ուկրաինայի Զապորոժիեի և Խերսոնի մարզերի՝ ռուսական զորքի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հաստատված ռուսամետ վարչակազմերի ղեկավարներ Եվգենի Բալիցկին և Վլադիմիր Սալդոն։

«Փաստաթուղթը ձեռքին է, արձանագրությունը (հանրաքվեի քվեարկությունը) ձեռքին է, հիմա ճանապարհ դեպի Մոսկվա։ Ես գնում եմ հենց հիմա»,- լրագրողներին ասել է Դենիս Պուշիլինը:

Նա նաև խոստացել է, որ ԴԺՀ-ի ամբողջ տարածքը «սահմանադրական սահմաններում» կազատագրվի։

«Այժմ մենք անցնում ենք ռազմական գործողությունների նոր փուլի»,- հավելել է Պուշիլինը` չներկայացնելով այլ մանրամասներ:

Նախօրեին՝ սեպտեմբերի 27-ին, ՌԴ-ին միանալու հարցով քվեարկությունն ավարտվել է Ուկրաինայի Խերսոնի և Զապորոժիեի մարզերի այն տարածքներում, որոնք վերահսկվում են ռուսական բանակի, ինչպես նաև ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի տարածքներում։

ԴԺՀ-ում հանրաքվեի մասնակիցների 99,23%-ը կողմ է քվեարկել Ռուսաստանին միանալուն, ԼԺՀ-ում՝ 98%-ը, Խերսոնի մարզում՝ 87%-ը, Զապորոժիեի մարզում՝ 93%-ը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ եթե Ռուսաստանը ճանաչի այդ արդյունքները, ապա ինքը Վլադիմիր Պուտինի հետ «խոսելու բան չի ունենա»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular