ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հե՜չ, սիրուն չի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Hayeli.am-ը գրում է.

Նախընտրական թամաշան մեկնարկել է, ներիշխանական տիրույթում ով ինչպես կարող է եւ ում վրա կարող է ինքնահաստատվում է, դրամատիկ ներկայացում բեմադրում՝ ցուցադրելով իր տաղանդը, «պարկեշտությունը» եւ այլն։ Այսօր առավոտյան վարչապետ Կարեն Կարապետյանն այնքան էր բարկացել, որ նորից պատրաստ էր «դիլխոր» թողել կառավարության բոլոր ենթականերին։

Մինչ կառավարության նիստի օրակարգային հարցերին անցնելը վարչապետը անդրադառնալով մամուլի հրապարակումներին նախատել էր Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանին․ «Մամուլում կան հրապարակումներ, որ մեր գերատեսչությունների ղեկավարները, մարզային կառույցների ղեկավարներն իրենց ադմինիստրատիվ ռեսուրսն օգտագործում են քարոզչության համար: Մտնում ենք նախընտրական փուլ, բոլորին խստագույնս զգուշացնում եմ, որ նման ծառայություններն արջի ծառայություններ են», ասաց Կարեն Կարապետյանը: Հիշեցնենք, որ երեկ առավոտյան հայտնի դարձավ, որ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն իր աշխատասենյակ է հրավիրել Արտաշատի պոլիկլինիկայի փոխտնօրեն Սերինե Հայրապետյանին եւ ասել, որ նա ազատված է աշխատանքից։ Մարզպետի քայլը վրդովվեցրել էր պոլիկլինիկայի անձնակազմին, որոնք բողոքի ակցիայով հասել էին մարզպետարանի դուռը, մեծ աղմուկ բարձրացել։ Իսկ թիրախում հայտնված փոխտնօրենը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել էր, թե ազատվել է, քանի որ ըստ մարզպետի՝ քարոզչություն չի արել ՀՀԿ-ի օգտին։
Թվում էր, թե վարչապետի հորդորից հետո Արարատի մարզում, որտեղ նախընտրական կրքերը տեւական ժամանակ է եռռում են, քանի որ Հովիկ Աբրահամյանը որոշել է Ծառուկյան դաշինքով ընտրություններին մասնակցող որդու համար աննախադեպ ցուցանիշ ապահովել, իսկ ՀՀԿ-ն էլ անցել է հակագրոհի, ժամանակավոր դադար պետք է վերցնեն, սակայն տեղի ունեցավ ճիշտ հակառակը։ Լրատվամիջոցները հայտնում են մարզպետարանի Կրթության վարչության պետի ազատման մասին։ Լուրը թեպետ պաշտոնապես չի հաստատվել,բայց կհաստատվի, քանզի մարզպետարանի նշված պաշտոնյան Հովիկ Աբրահամյանի թիմակիցներից է եւ օրեր առաջ վայր դրեց կուսակցական անդամատոմսը։

Հայաստանում նախընտրական աժիոտաժը մշտապես տեսանելի է եղել, երբ մարզի ղեկավարությունը քրեական ռեզերվի հետ նախապատրաստական աշխատանքներ է արել, դպրոցների տնօրեններին բերման ենթարկել, որպեսզի հնարավոր լինի ընտրական գործընթացը պատվով հաղթահարել՝ դրա իրագործմանը ծառայեցնելով վարչական լծակները։ Ճանապարհից «մաքրվում» են նաեւ անցանկալի անձինք, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ ընտրական գործընթացների ժամանակ։ Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին աչքի ընկած մազերը դեռեւս երկուսն են։ Շաբաթներ առաջ բոլորի ուշադրության կենտրոնում Սյունիքի մարզն էր։ Նորանշանակ Վահե Հակոբյանը մարզով մեկ «չիստկա» էր սկսել, պաշտոններից ապամոնտաժում էր ոչ միայն Սուրիկ Խաչատրյանի հարազատ-բարեկամներին, այլեւ ուրիշներին, որպեսզի ընտրություններից առաջ բոլոր օղակներում վերահսկելի մարդիկ ունենա, բժշկական, ուսումնական հաստատությունների ղեկավարություն, քանզի նրանք ընտրական պրոցեսներին ակտիվ դերակատարում են ստանձնում, ուղղորդում, սպառնում կոլեկտիվներին։

Հասկանալի է, որ մարզերում տեղի ունեցող փոփոխությունները մարզպետների ինքնագործունեության արդյունք չեն, եւ որ մարզպետները կատարում են սոսկ «վերեւներից» ստացած հրահանգները։ Այս պարագայում առնվազն անհասկանալի է այդ գործընթացների հրապարակային քննարկումը, ինչն այսօր եղել է վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից։ Սա այն դեպքն է, երբ մեղմ ասած հեչ «սիրուն չի» ու չեն նայվում արհեստական թատրոնները։

Անի Սահակյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular