ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչի է պատրաստում հանրությանը առաջին նախագահը՝ հիշատակելով խորհրդային տարիները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած մի շարք ձևակերպումներ, մեղմ ասած, առնվազն տարակուսանքի տեղիք են տվել: Ի մասնավորի, շատերին զարմացրեց այն հանգամանքը, որ Տեր-Պետրոսյանը առանձնակի անդրադարձ կատարեց Հայաստանի խորհրդային տարիներին՝ այդ ժամանակաշրջանը մեր երկրի ու ժողովրդի համար փաստացի համարելով «ոսկե» թե՛ անվտանգային, թե՛ զարգացման տեսանկյունից:

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ առաջին նախագահը «հիշեց» այդ տարիները, այն էլ՝ նման դրական լույսի ներքո: Փորձագիտական շրջանակներն արդեն իսկ կարծիքներ են հայտնում, որ դա, ինչպես ասում են, «հենց այնպես» չի եղել: Ըստ էության, մասնագետների համոզմամբ, Լևոն Տեր-Պետրոսյանը Ռուսաստանի Դաշնության ղեկավարության գիծն է «խաղարկում», իսկ վերջիններս, գաղտնիք չէ, որ գնալով ավելի ու ավելի են որպես աշխարհաքաղաքական նախագիծ առաջին պլան բերում միութենական պետության գաղափարը:

Ըստ այդմ, փաստացի Տեր-Պետրոսյանը, Հայաստանի՝ ԽՍՀՄ կազմում գտնվելու տարիները հատկապես խաղաղության և զարգացման ասպեկտով «ոսկե դարաշրջան» համարելով, «ձեռքի հետ» միութենական պետության քարոզչություն է իրականացնում՝ հող նախապատրաստելով նրա համար, որ եթե վերոնշյալ «նախագիծը» ուղղակիորեն վերաբերի նաև Հայաստանին, այսինքն՝ նաև մեզ առաջարկվի, հանրությունը որոշակիորեն պատրաստ լինի դրան և ընդդիմացողների թիվը մեծ չլինի:

Արամ Գալյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular