ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանին հաշված շաբաթնե՞ր, թե՞ դարեր են մնացել. Անդրանիկ Թևանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 
 
Հայաստանին հաշված շաբաթնե՞ր, թե՞ դարեր են մնացել
———————————————
Նիկոլ Փաշինյանի «Խաղաղության դարաշրջանի» հայեցակարգն ամբողջությամբ տապալվել է («ժողվարչապետն» ասում էր, որ ադրբեջանցիները մեր հանդեպ վատ են տրամադրվում, քանզի հայերն են վատ տրամադրված ադրբեջանցիների հանդեպ․ ըստ Նիկոլի՝ հերիք է փոխենք այս վիճակը և խաղաղությունը կգա, բայց հիմա նա բողոքում է, որ իր խաղաղասիրության դիմաց Ալիևը Երևանն է պահանջում)։
 
Փաշինյանը հրապարակավ խոստովանում է սեփական քաղաքականության բանկրոտ վիճակը։ Դա նշանակում է, որ արտահերթ ընտրությունների արդյունքները, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը և դրա ձևավորած կառավարությունը լեգիտիմ չեն։ Դա էլ իր հերթին նշանակում է, որ մենք հիմա լեգիտիմության խոր ճգնաժամի մեջ ենք՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։
 
2021–ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Նիկոլը, լինելով պատերազմի ու ավերածությունների մշտական աղբյուր, քվե էր մուրում «խաղաղության աղավնու» դերի մեջ մտած։
 
Մարդկանց մի մասը նոր պատերազմի վախի և 44–օրյայի շոկի ազդեցության տակ քվեարկեց նոր պատերազմի, Արցախն Ադրբեջանին հանձնելու, Հայաստանի փլուզման օգտին։ Նրանք այդպես չէին ուզում, բայց այդպես է ստացվում (հատուկ նշեմ, որ մեղավորությունը միայն այդ մարդկանցը չէ)։
 
Հիմա ունենք մի վիճակ, երբ իշխանության առաջարկած գլխավոր կոդը փլուզվել է և պետությունը վերածվել է փոթորիկների մեջ հայտնված անղեկ ու անառագաստ նավի։ Նավապետ կոչվածը մտածում է բացառապես սեփական անվտանգության մասին ու նախապատրաստում է սեփական փախուստը նավից։
 
Դժվար չէ պատկերացնել, թե ինչ է այս պայմաններում լինելու Հայաստանի հետ։ Հատկապես երբ հակադիր դաշտում առաջնորդության, նոր հայեցակարգի առաջարկ դեռ չկա։
Այս վակուումը շատ վտանգավոր է մեր երկրի համար։ Եթե այն արագ լցվի, ապա մենք հնարավորություն կստանանք գնալ դեպի նոր հազարամյակներ։ Հակառակ դեպքում պետք է հաշվենք շաբաթները։ Կամ լավագույն դեպքում՝ ամիսները։
 
Փրկվելու առաջին նախապայմանը Հայաստանի նավապետին փոխելն է։ Նոր բանակցողը շանս, ժամանակ ու ռեսուրս կարող է տալ Հայաստանին։ Նիկոլով մեր շանսերը զրոյական են։
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular