«Շփումները ԼՂ հակամարտության կողմերի հետ շարունակվում են». ՌԴ ԱԳՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԼեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի հետ շփումները շարունակվում են՝ անկախ Մյունխենի անվտանգության համաժողովում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայատանի ԱԳՆ ղեկավարների գրաֆիկից, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցում, հայտնում է գերատեսչության կայքը։
Նրա խոսքով՝ ներկայումս Ռուսաստանը համաձայնեցնում է Մյունխենում հանդիպումների հնարավոր գրաֆիկը, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։
«Այն մասին՝ արդյոք հանդիպումները տեղի կունենան, ավելի ուշ կհայտարարվի»,- ասել է Զախարովան։