ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ քաղաքական գործիչների պատմած անեկդոտները

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Արձանագրելով, որ քաղաքական գործիչները զուրկ չեն հումորի զգացումից եւ երբեմն սիրում են հրապարակային անեկդոտներ պատմել՝ Wnews.am-ը մեկտեղել է հայ քաղաքական գործիչների պատմած անեկդոտները.

 

Սերժ Սարգսյանն այս անեկդոտը պատմել է Նոյեմբերյան քաղաքի ավագ դպրոցի դահլիճում.

«Մեկը Լոս-Անջելեսից զանգահարում է Երեւան, ասում՝ բարեւ, ինչպե՞ս եք: Ասում են՝ շնորհակալություն, լավ ենք: Օվկիանոսից այն կողմ զարմանում են՝ կարո՞ղ է սխալ ենք ընկել, դա Երեւանը չէ»:

Անեկդոտը պատմելուց հետո Սերժ Սարգսյանն ասել է, որ պիտի կարողանանք տրամադրություն փոխել, տեսնել նաեւ լավը, դա հույս եւ հավատ է արթնացնում:

 

Լեւոն Տեր-Պետրոսյանի երեք անեկդոտները.

1. 88-ի շարժման մի հանրահավաքի ժամանակ ցուցարարներին մոտենում է կողմնակի մի անձ ու հարցնում.

-Ապե՛ր, էս ի՞նչ հաշիվ ա, ինչի՞ եք հավաքվել, գոռգոռում:

-Ղարաբաղն ենք ուզում:

-Սոչի՛ն ուզեք, Սոչին… Ավելի լավ տեղ ա:

 

2. 88-ի փետրվարի 23-ի գիշերային երթի ժամանակ ցուցարարները վանկարկում էին «Միացե՜ք, միացե՜ք»՝ մայթերին կանգնած մարդկանց կոչ անելով միանալ երթին: Երբ «Հայրենիք» կինոթատրոնն անցել էինք, մայթին կանգնած մի տղա «Միացե՜ք, միացե՜ք» կոչին պատասխանեց. «Ապե՛, ձեր էշ խելքին ընկա, մաշնես կոխին»:

 

3. Երբ այս հրապարակում հնչեցին գործադուլի առաջին կոչերը, մի երիտասարդ բարձրացավ հարթակ ու ասաց. «Ժողովո՛ւրդ ջան, էսօրվանից մինչև Ղարաբաղի հարցի լուծումը ամբողջ քյավառահայությունը մի մարդու պես արաղադուլ ա հայտարարում»:

 

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի անեկդոտը.

Брежнев смотрится в зеркало:

– Я стар… я очень стар… я суперстар…

ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանն այս անեկդոտը պատմել է ԱԺ նիստին.

 

«Փեսան զոքանչին ուսերի վրա ման է տալիս, հարցնում են` շա՞տ ես սիրում, որ դրել ես ուսերիդ, ասում է` չէ, դրել եմ ուսերին, որ դեմքը չտեսնեմ: Հիմա որոշ պատգամավորների (խմբ.- նկատի ունի Զարուհի Փոստանջյանին) մեր ուսերի վրա տանում ենք, որ դեմքերը չտեսնենք, նրանք էլ առիթն օգտագործում են և ամեն քառօրյային դեժավյուի նման նույն բանը կրկնում»:

 

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Գալուստ Սահակյանի մասին անեկդոտ է պատմել.

«Դևը հանդիպում է Գալուստ Սահակյանին, ասում է` եթե մի անգամ էլ ասուլիս տվեցիր, ես ինքնասպան կլինեմ»:

 

Նիկոլ Փաշինյանի պատմած անեկդոտը  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի մասին.

«ԱՄՆ նախագահ Օբաման զանգահարում Սերժ Սարգսյանին` խնդրելով օգնել հաղթել ընտրություններում։ Սերժ Սարգսյանն ասում է` հարց չկա և ԱՄՆ է ուղարկում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին: Ընտրությունների ավարտից հետո ԱՄՆ նախագահը կրկին զանգահարում է Սերժ Սարգսյանին եւ ասում՝ քո արածը քո դուրը եկա՞վ: Սերժ Սարգսյանը հետաքրքրվում է, թե ինչ է պատահել: Բարակ Օբաման պատասխանում է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը»։

 

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այս անեկդոտը պատմել է` դիմելով Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին։

«Մեկը ռազմի դաշտից նամակ է գրում տուն, ասում է՝ օրը 200 կմ նահանջելով՝ գալիս ենք, էսպես որ գնա, տուն եմ հասնելու»։

 

ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանի անեկդոտը երկու վրացիների մասին.

«Մեկը մյուսին հարցնում է՝ էսօր ի՞նչ ես կերել, ասում է` հեչ, բա դո՞ւ ինչ ես կերել, ասում է` վռիկ ապուր: Վրացին ասում է՝ էդ բա՞ն է, որ դու կերել ես, ինչին ընկերը պատասխանում է՝ իմ կերածը, քո կերած «հեչ»-ից հո լավն է»:

 

«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան, ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի անեկդոտը.

«Հայ բարձրաստիճան պաշտոնյան այցելում է ԱՄՆ, հյուրընկալվում իր ամերիկացի պաշտոնակցին և ընթրիքի ժամանակ հարցնում. «Էս ի՞նչի հաշվին ես դու այսպես ճոխ ապրում»։ Ասում է՝ այն կամուրջը կտեսնե՞ս։ Ասում է՝ այո՛, տեսնում եմ։ Ասում է. «Ա՛յ, այդ կումրջը կառուցած եմ, մեքենաները գնում-գալիս են, փողերը մուծում են, և ես այդպես հարստացած եմ»։ Անցնում է միառժամանակ, ամերիկացի պաշտոնակիցն է գալիս Հայաստան։ Հայ պաշտոնյան մեծ սեղան է գցում, ճոխ հյուրընկալություն, և ամերակացին հարցնում է. «Քո բիզնեսի էությունը ո՞րն է, դո՞ւ ոնց ես անում, որ այսպես լավ ես ապրում»։ Ասում է՝ ա՛յ, էն կամուրջը տեսնո՞ւմ ես։ Ասում է՝ չէ՛, չեմ տեսնում, այնտեղ կամուրջ չկա։ Ասում է՝ ա՜յ, էդ չգցված կամրջի փողերով»։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular