ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արագածոտնում 27-ամյա կնոջ ինքնասպանությունն առեղծված է դարձել. կնոջ թևը կոտրվա՞ծ է եղել

ԻՐԱՎՈՒՆՔ

ArmLur.am-ն արդեն  հայտնել է, որ Արագածոտնի մարզի Ագարակավան գյուղի  27-ամյա բնակչուհին, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանություն է գործել` տանը հարակից անասնագոմում առաստաղի փայտերից հակի թելով կախվելու միջոցով: Դեպքի առթիվ փետրվարի 7-ին ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

ArmLur.am-ին Ագարակավանում և հարակից մյուս համայնքներում շրջանառվող լուրեր հասան, որ հավանական ինքնասպանության դրդապատճառների մասին որոշ հանգամանքներ են հայտնի դարձան: Մասնավորապես, խոսվում է այն մասին, թե  ինքնասպանություն գործած կնոջ ամուսնու հարազատներից ոչ մեկը ներկա չի գտնվել դիակ վերցնելու գործընթացին: Ոչ ոք դիակը կախված չի տեսել: Ըստ նույն չհաստատված լուրերի՝ կնոջ հորեղբոր որդին նկատել է, որ հանգուցյալի մարմնի վրա կապտուկներ են առկա եղել, իսկ թևը կոտրված է եղել:

Ըստ լուրերի՝ դեպքից երկու օր առաջ՝ Ա.-ն զանգահարել է իր ծնողներին և կանչել ամուսնու տուն՝ ասելով, որ խնդիրներ կան: Մայրը պատասխանել է` երկու օրից նոր կկարողանան գնալ, և մինչ նրանց գնալը, դուստրն արդեն մահացած է եղել: Ագարակավանում պտտվող լուրերի համաձայն՝ ընտանիքում տան անդամները հաշտ չեն եղել: Հարսի նկատմամբ հաճախ են ճնշումներ գործադրել, անգամ բռնություն: Իսկ ընտանեկան բռնություն գործադրել է ոչ միայն ամուսինը, այլև, ըստ նույն տեղեկությունների, այլ հարազատներ ևս: ArmLur.am-ը հնարավոր բոլոր միջոցներով փորձեց կապ հաստատել հանգուցյալի ամուսնու հետ, սակայն նրա համագյուղացիները մեզ հայտնեցին, որ ընտանիքի անդամների հեռախոսները իրավապահներն առգրավվել են` վերծանում իրականացնելու նպատակով: Ավելին, պարզեցինք` բոլորը հարցաքննության են տարվել:

ArmLur.am-ին այլ տեղեկություններ ևս հասան, սակայն հաշվի առնելով տեղի ունեցած ողբերգությունը` զերծ ենք մնում այլ մանրամասներ ներկայացնելուց:

Հիշեցնենք, որ 27-ամյա կինը երեք անչափահաս երեխաների մայր էր: Իսկ թե ինչն է իրականում եղել այս ընտանեկան ողբերգության իրական պատճառը, ցույց կտան քննության արդյունքները: Մնում է սպասել նաև դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը, որով պարզ կդառնա` արդյոք կինն իսկապես ինքնասպան է եղել: Այստեղ հարկ են համարում հիշեցնել նաև, որ նախնական տեղեկություններով` դեպքից առաջ կինը զանգահարել է ամուսնուն և ասել, որ սիրում է նրան, սակայն նրանք այլևս չեն հանդիպի: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular