ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի սահմանների մոտ հասունանում է նոր Ուկրաինա. Խաղի մեջ է մտել ԱՄՆ-ը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Tsargrad.tv-ն գրում է, որ ՌԴ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Սկակովը tsargrad.tv-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է վերջին օրերին Հայաստանում ՀԱՊԿ-ի ներկայության դեմ ծավալվող ցույցերին։

Փորձագետը վստահություն է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտության նոր սրման ժամանակը պատահական չի ընտրվել։ Բաքուն, հասկանալով, որ Մոսկվան այժմ զբաղված է Ուկրաինայում հատուկ գործողությամբ, որոշել է հասնել հնարավոր առավելագույնին Երևանի հետ գրեթե մեն-մենակ պայմաններում։ Իսկ Ռուսաստանը պասիվ կեցվածք է ընդունել, քան կարելի էր սպասել, և խաղի մեջ են մտել ամերիկացիները, մասնավորապես ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։ «Ինչո՞ւ Վաշինգտոնը: Որովհետև ՆԱՏՕ-ն չի կարող օգնել Հայաստանին՝ Թուրքիան այդ դաշինքի անդամ է, իսկ նա էլ Ադրբեջանի դաշնակիցն է։ ՆԱՏՕ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով։ Հետևաբար, Երևանը որևէ կերպ չի կարող հույս դնել այդ դաշինքի աջակցության վրա։ Եվ ամերիկացիները ակնարկում են հայկական վերնախավին ու հասարակությանը, որ, ՀԱՊԿ-ն ու դաշնակից Ռուսաստանը ձեզ ոչ մի կերպ չեն կարող օգնել, իսկ ԱՄՆ-ը ի վիճակի է,- բացատրել է զրուցակիցը,- բայց, իհարկե, դա պատրանք է։ ԱՄՆ-ն իրական աջակցություն չի ցուցաբերի, նրանք դա հիմա չեն կարող անել»։

Այնուամենայնիվ, այդ ամենը ազդում է Հայաստանի հասարակության որոշ շերտերի վրա։ «Փողոցային փոքրիկ ներկայացումների, ցույցերի մեջ առանձնահատուկ բան չկա, երկրում միշտ էլ եղել է հասարակության որոշակի հատված, որն ավելի արևմտամետ է, նույնիսկ մի քիչ ռուսաֆոբ: Բայց դա հասարակության մի փոքր մասն է և ոչինչ չի լուծում։ Այնուամենայնիվ այդ շերտը օգտագործել է իրավիճակը իրեն դրսևորելու և վերահաստատելու համար: Սակայն տեսանելի ապագայում դա չի հանգեցնի Հայաստանի քաղաքականության որևէ լուրջ փոփոխության»,- ամփոփել է Սկակովը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular