ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչով է նաև պայմանավորված Թրամփի հակաիրանական քաղաքականությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արմեն Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

ԱՄՆ-ի նախագահ Դ.Թրամփի արտաքին քաղաքականության օրակարգում ակնհայտ հակաիրանական ուղեգիծը որոշակիորեն կարելի է պայմանավորել նաև նախագահի մերձավոր շրջապատում հրեական գործոնի ազդեցիկ դերակատարությամբ. այս իրողությունն առանցքային նշանակություն ունի, բնականաբար, Մերձավոր Արևելքում Իսրայել-Իրան թշնամական հարաբերությունների համատեքստում: Բացի այն, որ նախագահական ընտրություններին Թրամփի տարած հաղթանակում, անհերքելիորեն, ծանրակշիռ դեր է ունեցել ԱՄՆ-ի հրեական համայնքի աջակցությունը, մյուս կողմից Սպիտակ տան նոր ղեկավարի աշխատակազմում բավական ազդեցիկ պաշտոններ են զբաղեցնում նաև թվով 11 հրեա պաշտոնյաներ, ովքեր հիմնականում իրականացնում են խորհրդատվական գործառույթներ:

Նրանցից 3-ը, ովքեր հայտնի են անթաքույց իսրայելամետ դիրքորոշմամբ, ուղղակի դերակատարություն ունեն հենց արտաքին քաղաքականության ոլորտում: Մասնավորապես՝ ԱՄՆ-ի նախագահի 36-ամյա փեսան՝ ազդեցիկ գործարար Ջարեդ Քուշները, ով զբաղեցնում է նախագահի ավագ խորհրդականի պաշտոնը՝ համակարգելով նաև մերձավորարևելյան և Իսրայելի հետ հարաբերությունների ուղղությունները:

Հաջորդը՝ նախագահի մտերիմ ընկեր, ԱՄՆ-ում հանրահայտ փաստաբան Դևիդ Ֆրիդմանն է, ով ևս ներկայում իրականացնում է խորհրդականի գործառույթներ, մինչդեռ չի բացառվում նրա՝ Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում նշանակվելու հնարավորությունը: Ֆրիդմանը ևս հայտնի է ակնհայտ պրոիսրայելական դիրքորոշմամբ և Իրանի ու պաղեստինյան հիմնախնդրի հարցերում արմատական մոտեցումներով:

Թրամփի բիզնես-գործընկեր, շուրջ 20 տարի Trump Organization-ի գործադիր փոխնախագահ աշխատած Ջեյսոն Գրինբլատը նախագահի աշխատակազմում զբաղեցնում է միջազգային բանակցություններում Սպիտակ տան ներկայացուցչի պաշտոնը:

Ազգությամբ հրեա մյուս 8 պաշտոնյաները հիմնականում զբաղեցնում են տնտեսական և իրավական ոլորտներում խորհրդատուի պաշտոններ՝ դարձյալ պատկառելի ազդեցություն ունենալով նախագահի կողմից որոշումների ընդունման ուղղություններում:

Եվ որքան էլ, հատկապես գերտերությունների պարագայում, հիմնականում համակարգված են երկրի արտաքին շահերը, իսկ դրանց առարկայացմանն ուղղված քաղաքական ուղեգիծը հնարավորինս հաշվարկված, այնուամենայնիվ չի կարելի չգնահատել նաև մարդկային գործոնի ազդեցությունը հատկապես որոշումների կայացման գործընթացում. Թրամփի ակնհայտ հակաիրանական մոտեցումները վերոնշյալի ամենավառ ապացույցն են:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular