ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանին «փոքրիկ հաղթական պատերազմ» է պետք

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Eadaily.com-ը գրում է, որ Թուրքիայի նախագահը պատերազմ և արագ հաջողություն է փնտրում, ինչը նրան անհրաժեշտ է 2023 թվականին կայանալիք ընտրություններում հաղթելու համար։ Հիմա ամենագլխավոր հարցն այն է, թե ո՞ւմ հետ է նա սկսելու այս պատերազմը արագ հաղթանակի ակնկալիքով:

Facebook սոցիալական ցանցի իր էջում նման կարծիք է հայտնել նախկին ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Ղազինյանը։

«Կա երեք տարբերակ՝ Հունաստան, Իրան, Ռուսաստան։ Հաշվարկելով Թուրքիայի ռեսուրսներն ու պոտենցիալ թշնամու ուժը՝ կարծում եմ, որ ընտրությունը կանգ կառնի Իրանի վրա, իսկ ֆորմալ պատճառը կլինի այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացումը։ Իրանը արդեն հասկացել է, որ նման բան թույլ չի տա և ներկայումս ակտիվորեն պատրաստվում է հնարավոր բախմանը։ Այստեղ շատ կարևոր է, թե ինչպես իրենց կդրսևորեն ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը և Հնդկաստանը,- գրել է նախկին պատգամավորը,- ուսումնասիրելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջին նիստում, ինչպես  նաև այլ հարթակներում հայ-ադրբեջանական զինված հակամարտության քննարկման ժամանակ այդ պետությունների արտահայտած ՝ դիրքորոշումները կարելի է ենթադրել, որ նրանց դիրքորոշումները, համենայն դեպս, ձեռնտու չեն լինելու Թուրքիային, եթե չասենք, որ նրանք կողմ կլինեն Թեհրանին և ընդդեմ Անկարայի»։

«Իրանի դեմ թուրքական ռազմական սադրանքը ինչ-որ փուլում կարող է նոր ճակատներ բացել ինչպես Հունաստանից, այնպես էլ Ռուսաստանից։ Ամեն ինչ կարող է փոխվել մեկ ակնթարթում, և մենք արդեն հիմա պետք է պատրաստ լինենք իրադարձությունների կտրուկ զարգացմանը», - զգուշացրել է Արթուր
Ղազինյանը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular