ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սոս Ջանիբեկյանն առաջին անգամ խոսում է իր և Մադոննայի սիրավեպի լրջության մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Սոս Ջանիբեկյանն առաջին անգամ խոսում է իր և Մադոննայի սիրավեպի լրջության մասին

 
 
 
 
 
 
 
 

Tert.am Life-ը գրում է

Տևական ժամանակ է, ինչ խոսակցություններ են շրջանառվում դերասան Սոս Ջանիբեկյանի և ոճաբան, «Արմնյուզի» առավոտյան ծրագրի հաղորդավարուհի Մադոննայի սիրավեպի մասին: Սոսն ու Մադոննան չեն խոսում անձնական կյանքի մասին, սակայն Սոսը բացառություն է արել Tert.am Life-ի համար և առաջին անգամ խոսել անձնական հարաբերությունների մասին:

 «Մի քանի ամիս է՝ ես և Մադոննան միասին ենք: Մենք ծանոթացել ենք «Ցանկալի փեսացու» նախագծի նկարահանումների ժամանակ, որտեղ նա աշխատում էր որպես ոճաբան: Մեր հարաբերությունները սկսվել են նկարահանումների ավարտից հետո: Ես հասկացա, որ սիրահարվել եմ այդ աղջկան: Սկսեցինք հանդիպել, հասկացա, որ սիրահարվածությունը փոխադարձ է և հիմա ընկերություն ենք անում»,- ասաց Սոսը:

 Սոս Ջանիբեկյանի անձնական կյանքը հաճախ քննարկվում է այն տեսանկյունից, որ նա անկայուն է, այդ իսկ պատճառով իր  ոչ մի հարաբերություն այդպես էլ չի լրջանում: «Այո, գիտեմ, որ այդ անունն եմ հանել:) Ինձ համար չկան լուրջ և անլուրջ հարաբերություններ: Կյանքում շատ են լինում դեպքեր, երբ սկզբում քեզ թվում է՝ հարաբերությունն անլուրջ է, բայց լրջանում է և հակառակը։ Կարող է մարդու հետ 7 օրվա հարաբերություններում ապրած ցանկացած պահ ավելի լուրջ լինել, քան 7 տարվա ամուսնական կյանքը։ Մենք ունենք ստեղծված սխալ կարծրատիպեր՝ հնուց եկած, օրինակ՝ եթե նրանք նշանված են՝ ուրեմն դա լուրջ է, բայց չէ՞ որ լինում են դեպքեր, երբ ամուսնության նախօրեին նշանը հետ են տալիս: Լինում է նաև 2 տարվա ուղղակի հարաբերություն՝ առանց օրինականացման, որը մարդիկ շատ լրջությամբ և երջանկությամբ են հիշում ամբողջ կյանքում։ Չնայած այս ամենին՝ ուզում եմ ավելացնել, որ հիմա Մադոննայի հետ անցկացրած ցանկացած պահ ես ապրում եմ շատ լուրջ և խորը»։

 Սոսի հետ զրուցեցինք նաև տարածված խոսակցությունների մասին, ըստ որոնց՝ ինքը կոնֆլիկտ է ունեցել «Վիտամին» ակումբի Գոռի հետ, ով Մադոննայի նախկին ընկերն է եղել: Իմ և Մադոննայի հարաբերությունները սկսվել են այն ժամանակ, երբ Մադոննան չուներ հարաբերություն ոչ մի տղայի հետ: Նրա հարաբերությունները վերջացած էին: Ես շատ  հարգում եմ Գոռին և այն 2 տարին, որ նրանք միասին են անցկացրել, սակայն մեր միջև կոնֆլիկտ լինել չէր կարող, քանի որ չկա վիճելու թեմա»,- եզրափակեց Սոսը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular