ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական նարատիվներ և անթույլատրելի խոսույթ Փաշինյանի ելույթում՝ ՄԱԿ-ում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը երեկ ելույթ է ունեցել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին։

Ինչպես և սպասելի էր Նիկոլ Փաշինյանը առաջ է մղել բացարձակապես ադրբեջանական նարատիվները, որևէ կերպ չպաշտպանելով ո՛չ Հայաստանի Հանրապետության շահերը, ո՛չ էլ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։

Նախկինում միջազգային բոլոր մեծ միջոցառումների ժամանակ Հայաստանի ղեկավարների խոսքում կարմիր թելի պես անցնում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ հասկացությունները։

Նիկոլ Փաշինյանի ելույթում Լեռնային Ղարաբաղին չափազանց կարճ տեղ էր հատկացված, ընդ որում Փաշինյանը չի օգտագործել «հանրապետություն» տերմինը, իսկ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ արտահայտությունը վերափոխվել է «ԼՂ-ում բնակվող հայեր» արտահայտությամբ։ Ավելին, նա որևէ կերպ չի շեշտել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, փոխարենը խոսել է միջազգային հանրության աջակցության, հետպատերազմյան վերականգնման, ինչպես նաև մշակութային ժառանգության պաշտպանության մասին։

Սա թերևս այն է, ինչ ցանկանում է հենց Ադրբեջանը, այսինքն նվազեցնել Լեռնային Ղարաբաղի սուբյեկտայնությունը միջազգային ասպարեզում հենց աշխարհի ամենաբարձր ամբիոնից, վնասել Լեռնային Ղարաբաղի կարգավորման խնդրին։ Չափազանց վատ անգլերենով Փաշինյանը կրկին շարունակել է իր «Խաղաղության օրակարգն» առաջ մղել՝ ընդ որում հերթական անգամ հակամարտության կարգավորումը կապելով «ժողովրդավարության» հետ, հայտարարել, թե Ադրբեջանի հարձակումը հարձակում էր Հայաստանի ժողովրդավարության դեմ։

Փաստն այն է, որ Հայաստանի գործող իշխանության առաջնորդը ՄԱԿ-ի ամբիոնից առաջ է մղում ոչ թե Հայաստանի Հանրապետության շահերը, այլ բացառապես թուրք-ադրբեջանական տանդեմի նարատիվները, ինչը հերթական անգամ վկայում է, որ օր առաջ պետք է իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին և նրա վարչախմբին, այլապես հետևանքները անկանխատեսելի կլինեն։ Ի դեպ, նույն ելույթում Փաշինյանը կրկին առաջ է մղում Հայաստանի Հանրապետության 29800 քառակուսի կիլոմետր ճանաչված սահմանի հարցը, սակայն գրեթե չի անդրադառնում, որ Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի՝ միջազգային ճանաչված սահմաների մեջ, ոչ միայն սեպտեմբերյան սադրանքի ընթացքում, այլ նաև դրանից ավելի վաղ։

Փաշինյանի ելույթին անդրադարձել են նաև ճանաչված փորձագետներ։ Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի խոսքով, ՄԱԿ-ում Փաշինյանն իր ելույթով երեք կարևոր իրողություն արձանագրեց, իշխանության «Խաղաղության դարաշրջանի» կոնցեպտը մեռելածին էր, իշխանությունը տապալել է Հայաստանի պաշտպանության կազմակերպումը, տապալել է դիվանագիտությունն ու բանակցային ողջ գործընթացը:

Պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ էլ, ելույթը ցույց տվեց, որ Ադրբեջանը ընդլայնել է իր տարածքային և այլ պահանջները ու խնդիրը միայն միջանցքով, այսպես կոչված, անկլավներով, դեռ չասած՝ Արցախով, չի սահմանափակվում։

«Այս իշխանությունն իր պատերազմի դարաշրջանով երկիրը բերել հասցրել է մի կետի, երբ հայ ժողովուրդը պարզապես ընտրության հնարավորություն չունի, իսկ գոյաբանական պայքարը Հայաստանի կենսունակությանը անվերականգնելի հարված հասցնող զիջումների ու նոր ավերիչ պատերազմի միջև է»,- գրել է նա։

Նորայր Ալեքսանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular