Հայաստան - Ուկրաինա հանդիպման մրցավարները
ՍՊՈՐՏՖուտբոլի Ազգերի լիգայի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը կընդունի Ուկրաինայի թիմին։
Հանդիպումը կսպասարկի Պորտուգալիայի մրցավարականը խումբը, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։
Գլխավոր մրցավարն է Ժոաու Պինեյրուն, օգնականներն են Բրունու Ալվեշ Ժեզուսը եւ Լուսիանո Մայան։ Չորրորդն պաշտոնյան է Անդրեա Նարսիսոն։
B լիգայի առաջին խմբի Հայաստան - Ուկրաինա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին եւ կմեկնարկի 17:00-ին։
4 խաղից հետո Շոտլանդիան 9 միավորով առաջին խմբի առաջատարն է, Ուկրաինան 7 միավորով երկրորդն է։ Իռլանդիան ունի 4, Հայաստանը՝ 3 միավոր։
Խմբի հաղթողը կբարձրանա A լիգա, վերջին տեղ գրաված թիմը կնահանջի C լիգա։