Եռաբլուրից բերման ենթարկված հինգ մայր ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ․ փաստաբան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնարավոր է համարել Փաշինյանի հետ հանդիպումը: Այս մասին հայտարարել է Էրդողանը ԱՄՆ կատարած այցից վերադառնալուն պես լրագրողներին տված հարցազրույցում։
Թուրք առաջնորդի խոսքով՝ դա կարող է տեղի ունենալ Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ։
«Պրահայում տեղի կունենա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։ Փաշինյանը մտադիր է այնտեղ գալ: Հայկական կողմը նախապես հայտնել էր առաջիկա հարթակում հանդիպման գաղափարը։ Կարծես թե, նա ենթադրել էր այնտեղ մեր հանդիպման հնարավորությունը։ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում: Միգուցե այդ հարցերի շուրջ նրա հետ խոսենք այնտեղ:
Առայժմ մենք միայն պլանավորման գործընթացում ենք։ Մենք այդ հարցերը կքննարկենք նախագահ Իլհամ Ալիեւի հետ եւ համապատասխան քայլեր կձեռնարկենք» - ասել է Էրդողանը: