ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանին բացատրել են հեռու մնալ հայ համայնքի հետ հանդիպումից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանին մասնակցելու համար Նյու Յորք մեկնած, վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը ցանկացել է մի քանի հանդիպումներ կազմակերպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ, սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, նրան զգուշացրել են, որ այդ հանդիպումները կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ իր համար։

Փաշինյանը դիտարկել է անգամ Լոս Անջելես մեկնելու, հյուպատոսարանի միջոցով հայ համայնքի երևելիներին հավաքելու և իր «խաղաղասիրական» նարատիվները ներկայացնելու հարցը։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատնից և Լոս Անջելեսում հյուպատոսարանից նրան պարզապես զգուշացրել են, որ ԱՄՆ հայ համայնքում իր նկատմամբ ծայրահեղ բացասական տրամադրություններ են։

Ուստի որոշել են սահմանափակվել Նյու Յորքով, գտնել վերահսկելի անձանց մի խմբի, հանդիպումն անցկացնել նրանց հետ։ Փաշինյանը նաև չլուսաբանվող հանդիպումներ է ունենալու ամերիկյան որոշ շրջանակների հետ, ինչը կարող է հարուցել ռուսական կողմի դժգոհությունները։

Դավիթ Պողոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular