ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հերթական սկանդալը «Հայկական վերածնունդ»-ում

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

«Հայկական վերածնունդ» կուսակցության երիտասարդական թևի ղեկավար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ իր թիմակիցներով հանդերձ դուրս է գալիս կուսակցությունից, որովհետև կուսակցության լիդեր Արթուր Բաղդասարյանը դավաճանել է նախօրոք ծրագրված խոստումներին ու գաղափարներին։

ՀՎԿ-ն, առհասարակ, շատ յուրահատուկ կառույց է։ Այս կուսակցությունը անվանափոխվելուց հետո չի դադարում զարմացնել զուտ այն իմաստով, որ թերևս կադրային հարցում ամենաակտիվ ու ճկուն քաղաքականությունն է վարում։ Ճկուն մարքետինգի շնորհիվ նրանք շատ լավ են հասկանում Հայաստանի քաղաքական մթնոլորտի իրական պատկերն ու դաշտը և առաջնորդվում ոչ թե վեհ գաղափարներով, այլ ըստ էության։

Դիցուք՝ Վանաձորում նրանք կարողացան քաղաքապետի այնպիսի հարմար թեկնածու ընտրել, ով կարողացավ կուսակցության համար հինգ հազար ձայն հավաքել։ Սա այն պարագայում, երբ 2008 թվականից հետո Արթուր Բաղդասարյանի վարկանիշը ոչ միայն չի աճել, այլ գնալով ընկել է։

Ու սա կրում է շարունակական բնույթ։ Սակայն արի ու տես, որ կուսակցությունը բոլոր ընտրություններին մասնակցում է ու ունի մշտապես իր կայուն ձայները։ Ինչու է սա տեղի ունենում, արդեն նշեցինք։ Սակայն պարզ է, որ սրա հետ մեկտեղ գոյություն ունի նաև թիմի կազմավորվման կամ այսպես ասած՝ նորացման խնդիր։ Դավիթ Հարությունյանի վերաբերյալ շատ տեղեկություններ չկան, սակայն հաստատ ՀՎԿ-ն, ի տարբերություն մյուս կուսակցությունների, ունի երիտասարդների շատ մեծ բազմություն, ու դեռ անհայտ է՝ ինչպես կվարվեն մյուսները։ Սակայն այն, որ Արթուր Բաղդասարյանը սուրբ չէ, ու հեռու չէ իրենից նման կոնֆլիկտներ հրահրելը, դա բացառել պետք չէ։ Այս մարդը շարունակում է ապշեցուցիչ եռանդով իր մասին վատ կարծիք ձևավորելու գործընթացը։

Ժամանակին լինելով Հայաստանի ամենահեռանկարային քաղաքական գործիչներից մեկը՝ նա շատ կարճ ժամանակահատվածում հասցրեց շահել հանրության վստահությունը, սակայն 2008 թվականից հետո կտրուկ վարկանիշի անկում գրանցելուց հետո նա, մե՛կ ընդդիմադիր, մե՛կ իշխանական ճամբարում հայտնվելով, դարձել է բազում անեկդոտների ու առասպելների «հեղինակ»՝ ուղղված հենց իր դեմ։ Մի խոսքով՝ հերթական սկանդալը ՀՎԿ-ում, ինչը ոչ թե ցավալի, այլ պարզապես զզվելի է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular