ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարությունյանին նեղն են գցել. ինչո՞ւ են անընդհատ փոխվում նրա հայտարարությունների «մեսիջները»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Սեպտեմբերի 14-ին ԱԺ-ում «թուղթ ստորագրելու» մասին Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունից հետո մեր բազմահազար քաղաքացիներ շտապեցին Բաղրամյան պողոտա։ Ու մինչ այդ հսկայական բազմությունից սարսափահար Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան լայվի միջոցով փորձում էր «հերքել» կամ «թարգմանել» իր իսկ ասածը, ճիշտ նույն րոպեներին հայտարարությամբ հանդես եկավ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և բավական կոշտ գնահատականներ հնչեցրեց: «Մենք բազմիցս հայտարարել ենք ու հիմա էլ վերահաստատում ենք, որ մեզ համար անընդունելի են բոլոր այն փաստաթղթերը, որոնք կարող են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում»: Սա ուշագրավ է այն իմաստով, որ Արցախի նախագահը չէր կարող հենց այնպես, ասենք՝ որևէ բլոգերի խոսքերի հիման վրա նման հայտարարություն անել:

Ի դեպ, րոպեների տարբերությամբ նման մի գրառում-հայտարարություն էլ Արցախի ԱԳ նախարարն էր արել: Սակայն այս հայտարարությունից ուղիղ երկու ժամ անց Հարությունյանը հանդես եկավ ևս մի հայտարարությամբ, որն իր բովանդակությամբ ակնհայտորեն տարբերվում էր նախորդից։ «ՀՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նրանց կողմից ստորագրվելիք՝ Արցախին առնչվող ցանկացած փաստաթղթում անպայման պետք է հաշվի առնվեն Արցախի ժողովրդի շահերն ու կարծիքը»,- այս անգամ նշել էր Հարությունյանը։

«Փաստ» թերթի տեղեկություններով, Հարությունյանի առաջին հայտարարությունից հետո նրան է զանգահարել Նիկոլ Փաշինյանը և բավական կոշտ տոնով նշել, որ անընդունելի է նման վարքագծի դրսևորումը, ինչպես և պահանջել է՝ նոր հայտարարություն անել։ Ինչպես երևում է, դա ազդել է, ինչի մասին են վկայում թե՛ երկրորդ հայտարարությունը, թե՛, առավել ևս, Արցախի նախագահի վերջին տեսաուղերձն իր մեսիջներով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular