Իրանին ատոմային ռումբ պետք չէ. Ռաիսի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Իրանը չի ձգտում միջուկային զենք ստեղծել կամ ձեռք բերել»: Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի ամբիոնից։
Նա ընդգծել է, որ նման զենքերը տեղ չունեն իրանական դոկտրինում։
«Մյուս երկրները փորձում են մեզ որպես սպառնալիք ներկայացնել, բայց միևնույն ժամանակ նրանք իրենք են գնում զենքերի փորձարկման և ստեղծման ճանապարհով»,- ասել է Ռաիսին։