ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եղիշե Կիրակոսյանը ԱՄՆ կոնգրեսում խոսել է ադրբեջանցիների կողմից կատարված պատերազմական հանցագործությունների մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 20-ին աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ԱՄՆ կոնգրեսում հանդիպում է ունեցել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի, հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փըլոունի և հանձնախմբի այլ անդամների հետ։

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ գրասենյակից հայտնում են, որ Եղիշե Կիրակոսյանը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատամամբ լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը: Խոսվել է նաև 2020թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի ընթացքում ադրբեջանական զինծառայողների կողմից կատաված պատերազմական հանցագործությունների, խաղաղ բնակչությանը թիրախավորելու և հայ ռազմագերիների՝ ապօրինաբար Ադրբեջանում պահվելու մասին:

Եղիշե Կիրակոսյանը ԱՄՆ կոնգրեսականներին է ներկայացրել նաև Ադրբեջանում տիրող համակարգային բնույթ կրող հակահայկական ատելության և ռասայական խտրականության մթնոլորտի մասին, ինչպես նաև հայտնել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա իրականացված լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից միջանկյալ միջոցներ կիրառելու մասին որոշումների շարունակական խախտումների, այդ թվում Ադրբեջանի զինծառայողների կողմից կատարված պատերզամական հանցագործությունների, Ադրբեջանի տիրապետության ներքո հայտնված հայ զինծառայողների նկատմամբ վերաբերմունքի, խոշտանգումների և սպանված անձանց մարմինների խեղումների բազում այլ պատերազմական հանցագործությունների մասին։

Եղիշե Կիրակոսյանը շնորհակալություն է հայտնել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին և կոնգրեսականներին Հայաստանին ու Արցախին շարունակաբար ցուցաբերված աջակցության համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular