Սթոլթենբերգը վստահ է, որ Ֆինլանդիան եւ Շվեդիան շուտով կմիանան ՆԱՏՕ-ին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Bloomberg-ին տված հարցազրույցում վստահություն է հայտնել, որ Ֆինլանդիան եւ Շվեդիան շուտով կմիանան դաշինքին։
Նա բացատրել է, որ Շվեդիան եւ Ֆինլանդիան համաձայնության են եկել Թուրքիայի հետ՝ չնայած նրան, որ Անկարան ավելի վաղ «անհանգստություն էր հայտնել» մի շարք հարցերի շուրջ։
«Վստահ եմ, որ Ֆինլանդիան եւ Շվեդիան մոտ ապագայում ՆԱՏՕ-ի լիիրավ անդամներ կդառնան»,- ասել է Սթոլթենբերգը։
Այս պահին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությանը դաշինքին աջակցել է 27 երկիր։ Հունգարիան, Սլովակիան եւ Թուրքիան դեռ կողմ չեն քվեարկել։