ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միրզոյանի տարօրինակ հանդիպումը Նյու Յորքում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՊԿ դեմ և հակառուսական տրամադրությունների գեներացման առումով Հայաստանի գործող իշխանությունները բավական լուրջ արդյունքներ են գրանցել։ Չհաշված Հայաստանում իշխանական մամուլով և նրա սպասարկուներով հակառուսական տրամադրությունների ավելացումը, երեկ ուշագրավ մի իրադարձություն է տեղի ունեցել Նյու Յորքում, որը թերևս լիովին տեղավորվում է այդ ծիրում։

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը մի շարք հանդիպումներ է ունեցել ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում։ Ամենաուշագրավ հանդիպումը թերևս Կոսովոյի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դոնիկա Գյորվալա-Շվարցի հետ կայացած հանդիպումն է։

Արտգործնախարարը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքները և Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումները։ Դոնիկա Գյորվալա-Շվարցը անդրադարձել է Արևմտյան բալկաններում ստեղծված իրավիճակին Սերբիայի հետ քաղաքական խնդիրների պատճառով։ Այս հանդիպումն ուշագրավ է այնքանով, որ Հայաստանի Հանրապետությունը մինչ այս պահը չի ճանաչել Կոսովոյի անկախությունը։ Այդ տարածքի անկախության ջատագովները՝ Միացյալ Նահանգներն ու եվրոպական երկրներն են։

Ռուսաստանը, մինչդեռ, աջակցում է Սերբիային, իսկ Ռուսաստանի դաշնակիցների մտքով մինչ օրս չէր անցել որևէ կերպ շփումներ ունենալ Կոսովոյի իշխանությունների հետ։

Հայաստանը մինչ օրս միայն խաղաղապահ առաքելություններ է ուղարկում Կոսովո, որտեղ հայ խաղաղապահները ապահովում են հասարակական կարգը։ Եվ այսօր, երբ ԱՄՆ-ն և իր դաշնակիցները փորձում են օգտվել Ռուսաստանի թուլացումից Ուկրաինայում և Հարավային Կովկասում, և պարտադրել Սերբիային և այլ երկրների ճանաչել Կոսովոն, թերևս Հայաստանի արտգործնախարարի այս հանդիպումը կարող էր լուրջ հետևանքներ ունենալ։

Իհարկե, Հայաստանի գործող վարչախումբը հստակ գիտակցում է իր քաղաքական քայլերի հետևանքները, ամենայն հավանականությամբ արտգործնախարարն իր այս հանդիպումը իրականացրել է հենց այն կողմի պարտադրանքով Նյու Յորքում։ Ռուսական կողմն առայժմ չի մեկնաբանել արտգործնախարար Արարատ Միրզոյանի այս քայլը։

Դավիթ Քոչարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular