ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սատանայի ծովը. վայր, որը մրցակցում է Բերմուդյան եռանկյունու հետ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Սատանայի ծովը կամ Վիշապի եռանկյունին Խաղաղ օվկիանոսում գտնվող մի շրջան է, որտեղ անոմալ երևույթները նույնքան հաճախ են, որքան հռչակավոր Բերմուդյան եռանկյունում։ Այն գտնվում է Ճապոնիայի ափերի մոտ, ու դարեր ի վեր տեղեկություններ են կուտակվում այնտեղ պարբերաբար կատարվող տարօրինակ իրադարձությունների, մագնիսային անոմալիաների, անհասկանալի լույսերի ու օբյեկտների և, իհարկե, անբացատրելի անհետացումների մասին։ Այս վայրն այնքան վտանգավոր է, որ ճապոնական իշխանությունները հայտարարել են այն վտանգավոր գոտի ձկնորսության համար։

Այսպես, հայտնի է, որ 1952 թվականին Ճապոնիայի իշխանությունները որոշեցին գիտահետազոտական «Kaio Maru №5» նավն ուղարկել Սատանայի ծով, որպեսզի հետազոտական աշխատանքներ անեն այդտեղ։ Սակայն որոշ ժամանակ անց կապը նավի հետ կտրվեց, և, բնականաբար, դրանից հետո ո՛չ նավը երբևէ տեսան, ո՛չ դրա անձնակազմի 31 անդամներին։
Մեկ այլ պատմություն էլ կա՝ կապված Սատանայի ծովի հետ, որը շատ հայտնի է, բայց քչերը գիտեն, որ հենց Վիշապի եռանկյունում է այն եղել։ Խոսքը մոնղոլական անհաջող արշավանքի մասին է, երբ Հուբիլայի ղեկավարության ներքո հսկայական մոնղոլական նավատորմը որոշեց Ճապոնիայի ափերին հասնել հենց Սատանայի ծովի ջրերով, ինչի արդյունքում նա առնվազն 40.000 մարդ կորցրեց, իսկ ճապոնացիներն այդ փրկիչ ու հզոր փոթորիկի անունը դրեցին Կամիկաձե՝ Աստվածային քամի։

Սատանայի ծովի առեղծվածը բացատրել փորձող մի շարք վարկածներ կան՝ սկսած այլմոլորակայիններից ու դեպի զուգահեռ տիեզերք տանող դարպասներից, վերջացրած Ատլանտիդայի մասին խոսակցություններով։ Ոմանք էլ համարում են, որ անբացատրելի անհետացումների պատճառն իրականում ստորջրյա հրաբուխների բարձր ակտիվությունն է, ու նավերն անհետանում են ծովի հատակից հրաբխային գազերի՝ հսկայական պղպջակների տեսքով վեր բարձրանալու արդյունքում։
Ամեն դեպքում մի բան ակնհայտ է. Սատանայի ծովի հետ մի բան այն չէ, և անկախ նրանից՝ բնական, թե գերբնական ուժեր են թաքնված դրա հետևում, ավելի լավ է այնտեղից հեռու մնալ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular