ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռոբերտ Քոչարյանը գալիս է ընդդիմադիր պայքարի առաջին պլան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Դիմադրություն» շարժման ձախողումից հետո, ակնհայտ էր, որ երրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստիպված է լինելու սեփական դեմքով հանդես գալ և փորձել առաջնորդել ընդդիմադիր շարժումը։ Դեռևս մինչև ռազմական լարումները խոսակցություններ կային, որ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է մեծ ասուլիս տալ, սակայն ստեղծված աշխարհաքաղաքական և իրավիճակի, սահմանների իրադրության պատճառով, Ռոբերտ Քոչարյանը մեծ հանդիպում է կազմակերպել համախոհների հետ, լսել նրանց մտահոգությունները։

Մասնավորապես անդրադառնալով ընտրությունների արդյունքներին՝ Ռոբերտ Քոչարյանն ասել է, թե իր կերպարը, իր ղարաբաղյան անցյալը պատերազմում հաղթանակ կրող առաջնորդի կերպարը վախեցրել է մեր ժողովրդի մի մեծ մասի, որ կգա թասիբով մեկը, կփորձի ազգային արժեքների համար պայքարել և կարող է ևս մեկ պատերազմ բերել։

«Հիմա տեսեք, մենք սկսում ենք «Դիմադրության» շարժում և այս վերլուծությունները գնահատական ունենալով՝ որոշումը հետևյալն էր, փորձենք այս վախը չեզոքացնել, օրինակ, իմ կերպարն առաջին գիծ չտանելու ճանապարհով և չառաջացնել հների և նորերի արհեստական թեզի վերակենդանացում»,- ասել է Քոչարյանը։

Թերևս հին մարտավարությունը չտվեց իր սպասված արդյունքները և այժմ արդեն, երբ իրավիճակը հատկապես սրվել է սահմանին և ներքաղաքական լարում է առաջացել, երկրորդ նախագահը ստիպված է լինում սեփական դեմքով դուրս գալ։

Հատկանշական է, որ հանդիպմանը հանրությանը ներկայացել է միայն Ռոբերտ Քոչարյանը, այլ ոչ «Դիմադրություն» շարժման մյուս առաջնորդները, որոնք թեև նոմինալ Քոչարյանի թիմի անդամներ են, սակայն իրենց կշռով չեն կարող որևէ կերպ համեմատվել նրա հետ։

Ամիսներ շարունակ Քոչարյանը փորձում էր ստվերում մնալ, որպեսզի նոր լիդերներ ի հայտ գային, որոնք իր անվան հետ այդքան էլ կապված չլինեին։ Սակայն փաստն այն է, որ «Դիմադրություն» շարժումը դաշնակցական առաջնորդներով այլևս ակտուալ չէ, և հարկավոր է ընդդիմադիր շարժման ռեբրենդինգ անել, որտեղ Քոչարյանը ստիպված է լինում իր դեմքով հանդես գալ։

Մյուս կողմից, կա նաև հանրային ընկալման կարևորագույն խնդիր։ Հանրության մի զգալի մասը՝ նույնիսկ Փաշինյանին քվե տվածների զգալի մասը, այլևս գիտակցում է, որ ուժեղ առաջնորդի կարիք կա, իսկ թույլ լիդերի պարագայում՝ ինչպիսին Նիկոլ Փաշինյանն է՝ տկար, խելապակաս, խաբվող, ինչպես նրան ընկալում է հանրությունը, Հայաստանին նորանոր զրկանքներ են սպասվում։ Սա է պատճառը, որ երկրորդ նախագահը թեև որոշակի դժկամությամբ, սակայն դուրս է եկել պայքարի առաջին գիծ։

Գևորգ Ոսկանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular