ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բոլոր կառույցներում էլ թերություններ կան, ինչի՞ համար ենք հրճվում, որ ՀԱՊԿ-ի որոշումների մեջ սխալներ կան․ Սեյրան Օհանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արտաքին քաղաքականության մեջ մեր իշխանությունները պարտվողական կերպարի մեջ են ու չեն կարողանում բանակցել, մեր խնդիրը պետք է լինի ձերբազատվել պարտված իշխանություններից և փոխել բանակցողին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Բանակցողին փոխելով՝ մենք միանշանակ կփոխենք ամեն ինչ։ Մեր տարածաշրջանում անվտանգությունը միշտ փխրուն է և սպառնալիքները ահագնացող են լինելու այնքան ժամանակ, մինրև մեր մեջքը չուղղենք»,- ասաց Օհանյանը։

Անդրադառնալով վերջին իրադարձությունների ֆոնին ՀԱՊԿ-ից առաջացած դժգոհություններին և կառույցից դուրս գալու պահանջներին՝ Սեյրան Օհանյանը նշեց․

«Եկեք ռեալ նայենք իրավիճակին։ Մենք գտնվում ենք արևմուտքի ու արևելքի հատման կետում, բայց աշխարհագրությամբ մենք ավելի շատ մոտ ենք հավաքական անվտանգության տարածաշրջանին, որպես հետխորհրդային երկիր՝ ինտեգրված ենք պաշտպանական, սպառազինման ու ռազմական տեխնիկայի տիրապետման առումով։ Տարիներ ի վեր Հայաստանը լուրջ աշխատանք  է տարել այս ռազմաքաղաքական կառույցի զարգացման ուղղությամբ։ Այն ժամանակ, երբ մենք իշխանության էինք, լուրջ աշխատանք է կատարվել ՀԱՊԿ-ում։ Յուրաքանչյուր կազմակերպություն էլ ունի թերություններ, նույն թերություններ էլ ՆԱՏՕ-ն ունի, որի ներսում էլ կան հակամարտության մեջ գտնվող երկրներ։ Հիմա ինչի՞ համար ենք հրճվում, որ ՀԱՊԿ-ի որոշումների մեջ կան սխալներ, ինչ են արել այսօրվա իշխանությունները ՀԱՊԿ-ի որոշումների ընդուման, կառույցը ամրապնդելու ուղղությամբ։ Կարծում եմ, որ ՀԱՊԿ-ի ամրության համար մեր երկիրն էլ իր ներդրումը պետք է ունենար»։

Օհանյանը նշեց, որ մինչև ՀԱՊԿ-ին դիմելը ՀՀ իշխանությունները ներսում պետք է մոբիլիզացիայի որոշում ընդունեին։

«Տպավորություն է, որ մեր իշխանությունները նիրհում են և ուրիշներին ասում են՝ եկեք, մեր երկիրը պաշտպանեք»,- ասաց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular