ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանը կոչ է արել շուտափույթ ստորագրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կոչ է արել շուտափույթ ստորագրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը։

«Մենք հավատում ենք համապարփակ խաղաղության համաձայնագրի ստորագրման հնարավորությանը: Թեև հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը վերջին օրերին ստվերում է մեր ընդհանուր գործը, կարծում եմ, որ երկու երկրների հարաբերությունները շուտով կկարգավորվեն, և տարածաշրջանում խաղաղություն կլինի»,- ասել է Թուրքիայի նախագահը` կրկին ակնարկելով «Զանգեզուրի միջանցք» կոչվածին`  «Տրանսպորտային հաղորդակցությունների բացումը կարևոր իրադարձություն կլինի տարածաշրջանի բոլոր երկրների համար»,- հավելել է նա։

Նա անհրաժեշտ է համարել ուկրաինական ճգնաժամի հաղթահարման համար ողջամիտ դիվանագիտական ​​լուծում գտնել։

«Կարևոր է միասին աշխատել ողջամիտ, արդար և կենսունակ դիվանագիտական ​​լուծում գտնելու համար, որը թույլ կտա Ռուսաստանին և Ուկրաինային արժանապատվորեն դուրս գալ ճգնաժամից»,- ասել է Էրդողանը` ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում:

Նա կոչ է արել միջազգային կազմակերպություններին և բոլոր երկրներին «անկեղծորեն աջակցել Ուկրաինայում կայուն խաղաղություն հաստատելու Թուրքիայի ջանքերին»։

«Մենք կշարունակենք ուժեղացնել ջանքերը Ուկրաինայում պատերազմին վերջ տալու համար, մենք կողմ ենք, որ խնդիրը լուծվի Ուկրաինայի տարածքային ամբողջականության հիման վրա»,- ասել է Էրդողանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular