ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքացի Փաշինյանը քանի մեր մեջ է, Հանրապետությունն ամփոփելու է իր հոգեվարքը. Րաֆֆի Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքացի Փաշինյանը քանի մեր մեջ է, Հանրապետությունն ամփոփելու է իր հոգեվարքը: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆիի Հովհաննիսյանը:

Ստորեւ ներկայացնում ենք այն.

«Սեպտեմբերի 21. Հայրենիքը հետ բերելու վերջինը.

Տոնական հայտարարության փոխարեն. Րաֆֆի Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության վերականգնման 31-րդ տարեդարձի տոնը դարձրին նույն ինքնիշխանության հեգնանք, անասնական վախով բացատրելի՝ չհայտարարված համազգային սուգ, հարյուրավոր լույս-հերոսների, անհետ կորածների ու նոր ռազմագերիների անունների անպատվարժան թաքստոց:

Մեր Հայրենիքը վերածեցին հանձնման-ընդունման ենթակա պահեստի՝ հրապարակավ թշնամու «բանակցային արվեստի» սիրալիր արդարացմամբ հանդերձ:

Էլ ասելիք չկա սահմանադրախախտ, ուխտադրուժ, գերագույն հրամանատարությունը ձախողած, ժամանակին հեռանալու պետական պարտք ու պատասխանատվությունից զուրկ,  վախկոտաբար միշտ ուրիշին մեղադրող եւ ինքզինքն արդարացնող, համաքաղաքացու ցավին ու դավին անհաղորդ, ազգային զարթոնքը կուսակցականացրած, ապաեւ՝ սեփականած ու դրանով իր ընտանիքին եւ շրջապատին աթոռով, նյութական հարստությամբ հղփացրած ամենանախկին մեղավորի մասին:

Եվ ո՛չ մի ապաշխարանք նրանից կամ՝ զղջում, ձեւականից բացի: Պետական պատկան մարմիններից էլ՝ լռելյայն անգործություն, եթե չասենք՝ հանցավոր մեղսակցություն:

Թշնամին մտել է մեր երկիր՝ մեր օջախներ, սպանել մեր տղաներին ու աղջիկներին, իսկ նա աչքը «Էրիվանին» տնկած ոսոխի բանակցային արվեստից է խոսում: Այսօրվանը զինադադար չէ. այն երբեւէ ու ոչ մի կերպ խաղաղության չի տանելու:

Քաղաքացի Փաշինյանը քանի մեր մեջ է, Հանրապետությունն ամփոփելու է իր հոգեվարքը: Հայաստանը շարունակելու է փոքրանալ ու ենթարկվել, հայ մարդը, քաղաքացին՝ նվաստանալ, մեր ոսկե սերունդը՝ նահատակներ տալ: Անուն առ անուն, հայրենական հասցե առ հասցե:

Շարժվենք արդեն: Որպես առանձին կամք-հոգիներ, բայց՝ զուգահեռ: Այսինքն՝ միասին: Եվ վերջապես առանց փրկիչների՝ հին, թե նոր:

Կանգնենք մեր զինվորի, մեր իրավունքի, մեր Հայրենիքի համար:

Նրան հետ բերելու միգուցե վերջին տարեդարձն է»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular