ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լուգանսկը, Դոնեցկը և Խերսոնը սեպտեմբերի 23-27-ը հանրաքվե կանցկացնեն Ռուսաստանին միանալու հարցով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Ռուսաստանի կազմ մտնելու հարցով հանրաքվեն կանցկացվի սեպտեմբերի 23-ից 27-ը։ Այս մասին սեպտեմբերի 20-ին հայտարարել է ԼԺՀ Ժողովրդական խորհրդի նախագահ Դենիս Միրոշնիչենկոն, գրում է iz.ru-ն։

Ավելի վաղ ԼԺՀ-ի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը ստորագրել էր «Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության՝ Ռուսաստանի Դաշնությանը որպես ՌԴ սուբյեկտ միանալու հարցով հանրաքվեի մասին» օրենքը։ Փաստաթուղթը հրապարակվել է քաղաքական գործչի կայքում։

Հատկանշական է, որ ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ռուսաստանի կազմ մտնելու հարցով հանրաքվեն կանցկացնի նույն օրերին:

Նույն ամսաթվերին հանրաքվե կանցկացվի նաև Խերսոնի մարզում, ասել է շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավար Վլադիմիր Սալդոն։ Նա բնակիչներին հորդորել է դրսևորել քաղաքացիական գիտակցություն և կատարել պատմական ընտրություն։

Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Ռուսաստանը կաջակցի Դոնբասի այն շրջաններին, որոնց բնակչությունը կցանկանա միանալ Ռուսաստանի Դաշնությանը։

Նաև երեքշաբթի Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն ասել է, որ Դոնբասում հանրաքվեները կարևոր են ոչ միայն բնակիչների համակարգային պաշտպանության, այլև պատմական արդարության վերականգնման համար։ Նրա խոսքով՝ քվեարկության արդյունքները կփոխեն Ռուսաստանի զարգացման վեկտորը տասնամյակների համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular