ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՊԿ-ն լքելու կոչերը խնդիրներ են հարուցելու Ռուսաստանում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ստեղծված իրավիճակը շփման գծում և Հայաստանում օրեցօր սաստկացող հայտարարությունները ՀԱՊԿ-ն լքելու, ինչպես նաև հակառուսական տրամադրություններ Հայաստանում գեներացնելու ուղղությամբ, մտահոգել են ռուսական քաղաքական շրջանակներին։

Եթե Ռուսաստանի բարձրագույն իշխանությունը առայժմ թեթև ակնարկներով է փորձում Հայաստանի գործող իշխանություններին բացատրել նման վարքի անընդունելիությունը և անթույլատրելիությունը, ապա ռուսական որոշակի քաղաքական գործիչներ պարզ և հստակ ակնարկում են, որ Հայաստանը կարող է խնդիրներ ունենալ նման պարագայում։

ՌԴ Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի ղեկավար Վիկտոր Բոնդարևն է հայտարարել, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչերով ակցիաները Հայաստանում ֆինանսավորված են ԱՄՆ-ի կամ ամերիկամետ ուժերի կողմից։ Բոնդարևը նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են կայուն մնալ՝ չնայած դեպի Արևմուտք Հայաստանին շեղելու փորձերին։

«Հայաստանին վաղուց են դրդում Արևմուտքի կողմ թեքվել, սակայն հայ-ռուսական հարաբերությունները դեռևս կայուն են, բարիդրացիական և գործընկերային, ինչպես երկկողմ, այնպես էլ բարձրակողմ միջազգային դաշինքը և կազմակերպությունների կազմում։ Այնուամենայնիվ ԱՄՆ-ն ու նրա կամակատարներն ամեն գնով ձգտում են սեպ խրել մեր մեջ»,- գրել է Բոնդարևը։

Թերևս այս շարքում կարելի է նաև առանձնացնել ռուսական ԶԼՄ-ների վերջին օրերի հաղորդագրություններն ու թոք շոուները, որտեղ Հայաստանի իշխանություններին պարզ և բացահայտ մեղադրում են հակառուսական տրամադրություններ գեներացնելու մեջ, ինչը թերևս վկայում է, որ Ռուսաստանին լրջորեն մտահոգել է նման հանգամանքը։

Մինչդեռ իրականում Ռուսաստանը ունի մեկ անելիք՝ ցույց տալու և կատարելու իր դաշնակցային պարտավորությունները, ինչի պարագայում Հայաստանում արևմտամետ քաղաքական ուժերին բարդ կլիներ նման տրամադրություններ տարածել, հատկապես, որ խաղաղապահների անգործության և ՀԱՊԿ-ի իրավիճակին համարժեք չարձագանքելու պարագայում բնավ էլ դժվար չէ Հայաստանում հակառուսական տրամադրություններ առաջացնելը։

Այս առումով մտահոգվելու, հնարավոր զարգացումներից մտահոգվելու տեղ ունի թե՛ Հայաստանը և թե՛ Ռուսաստանը, քանի որ հատկապես պատերազմական վիճակում զարգացումները կարող են անդառնալի և ծանր լինել։ Եթե Հայաստանի դեպքում այդ խնդիրները գոյութենական են, ապա Ռուսաստանի դեպքում լուրջ քաղաքական։ Հարավային Կովկասը կարող է հայտնվել թուրքական ազդեցության գոտում, իսկ Ռուսաստանին դուրս մղեն ոչ միայն Հայաստանից, այլ նաև Արցախից։ Ըստ էության, հայ-ռուսական հարաբերությունները վերբեռնման լրջագույն կարիք ունեն և պետք է անհապաղ իրականացնել դա։

Ռոբերտ Արշակյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular