ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ–Բելառուս հարաբերությունները չպետք է խզվեն.Բաքուն ցանկանում է «մեկուսացնել» Երևանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արտյոմ  Բալասանովը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Բելառուսից արտահանձնվել է Ադրբեջան ու այս պահին Բաքվում սպասում է իր դատավճռին։ Լապշինի ճակատագիրը հավանաբար որոշվելու է Իսրայել–ՌԴ–Ադրբեջան եռանկյունում, քանի որ Լապշինը Իսրայելի ու ՌԴ–ի քաղաքացի է, իսկ Մոսկվան ու Թել–Ավիվը հսկայական ազդեցության լծակներ ունեն Բաքվի վրա։ Հասկանալի է, որ Ադրբեջանի պես պետությունում անկախ դատարան և արդարատության անաչառություն ակնկալելը միամտություն կլինի`Լապշինի ճակատագիրը կախված է մեկ մարդու`Իլհամ Ալիևի քմահաճույքից`թե ինչ նրան կառաջարկեն Մոսկվան ու Թել–Ավիվի Լապշինի գործի վրա «աչք փակելու» դիմաց։

ՌԴ–ը և Իսրայելը ռազմա–տեխնիկական գլխավոր գործընկերներից են Ադրբեջանի համար`Մոսկվան Մինսկի խմբի շրջանակներում ներգրավված է ղարաբաղյան գործընթացում, ՌԴ–Ադրբեջան տնտեսական մեծ փաթեթ կա կյանքի կոչելու`ՌԴ–Ադրբեջան–Իրան երկաթգիծ և այլն, Բաքու–Նովոռոսիյսկ նավթամուղ, միլիոնավոր ադրբեջանցի միգրանտներ ՌԴ–ում և այլն։ Իսրայելն էլ ադրբեջանական նավթի սպառողներից է ու նորագույն զենքերի մատակարարը Ալիևի ռեժիմին։ Ազդեցության լծակներն առկա են`մնում է Ալիևը «ենթարկվի» այդ լծակներին և չփորձի ցուցադրական, «մյուսների աչքը վախեցնելու» համար իրական մեծ պատժաչափ սահմանել բլոգերի համար։

Ինչ վերաբերվում է Բելառուսին, ապա պետք է հաշվի առնել Մինսկի ու Բաքվի խորը տնտեսական կապերն ու Լուկաշենկոյի ցանկությունը պահպանել լավ հարաբերությունները Ալիև ընտանիքի հետ։ 
Բելառուսն Ադրբեջան է արտահանում մեքենաշինական արտադրանք, դեղորայք, սննդամթերք և այլն: Բելառուսն Ադրբեջանից ներկրում է ալյումին, նավթամթերք, գյուղատնտեսական արտադրանք: Այսօր Ադրբեջանում գործում է բելառուսական կապիտալով երեք ձեռնարկություն: Բելառուսում գործում է արդրբեջանական կապիտալով 18 ընկերություն և 30 համատեղ ձեռնարկություններ:

Երկու երկրների արտադրական կոոպերացիայի առաջատարը Գյանջայի ավտոմոբիլային գործարանն է, որտեղ 9 տարվա ընթացքում արտադրվել է 6.5 հազար Բելառուս տրակտորներ և ավելի քան երեք հազար ՄԱԶ բեռնատարներ: Ադրբեջանը Բելառուս է արտահանում նաև նավթ ու նավթամթերք: Հոկտեմբերի 19-ին Օդեսայի նավահանգիստ է ժամանել 84,7 հազար տոննա ադրբեջանական նավթ՝ Բելառուսի համար, փոխանցում է նավահանգստի մամուլի ծառայությունը: Նավթն երկաթգծով տեղափոխվելու է Մոզիրսկի նավթավերամշակման գործարան:

Ինչ մնում է ՀՀ–ի շահերին, ապա մի շարք միջոցառումներ`բողոքի նոտա, ցույց Երևանում Բելառուսի դեսպանատան մոտ և քաղաքական–հասարակական մեծ աղմուկ ի պաշտպանություն Լապշինի`այո, դա անհրաժեշտ էր։ Սակայն պետք է խուսափել առավել կտրուկ ժեստերից`հնչում են պահանջներ խզել դիվանագիտական հարաբերությունները Բելառուսի հետ, խզել տնտեսական կապերը և այլն։ Հենց դա էլ Ադրբեջանի նպատակն է`խարխլել ՀՀ–ի ու ՀԱՊԿ–ԵԱՏՄ–ում նրա դաշնակիցների միջև կապերն ու Երևանին թողնել առանց ֆորմալ դաշնակիցների`Ղազախստանն ու Բելառուսը միշտ էլ քվեարկել ու գործել են հօգուտ Ադրբեջանի ու այդպես էլ լինելու է ապագայում։

Բելառուսում առկա է հայկական համայնք, առկա է տնտեսական կապերը ընդլայնելու ներուժ`չպետք է ընդհանրապես խաչ քաշել հայ–բելառուսական կապերի վրա, դա է Բաքվի ցանկությունը`Լապշինի գործն որևէ կերպ կհանգուցալուծվի, իսկ Բելառուս–ՀՀ հարաբերությունները կարող են այդպես էլ տարիներով մնալ սառեցված և կաթվածահար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular