ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանում չեն բացառում ՄԱԿ-ի ԳԱ-ի հարթակներում ԳՀՀՊ-ի շուրջ իրադրության քննարկման հնարավորությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանը չի բացառում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի հարթակներում իր միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀՊ) վերաբերյալ քննարկման հավանականությունը:

Սեպտեմբերի 19-ին Թեհրանում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանի Չաֆին։

«Նյու Յորքում (Իրանի պատվիրակության) ուղեւորության ժամանակ միջուկային բանակցությունների քննարկման որոշակի ծրագիր չկա: (…) Բայց բացառված չէ, որ Գլխավոր ասամբլեայի հարթակներում կարող է հանդիպում տեղի ունենալ այդ հարցի շուրջ»,- մեջբերում է դիվանագետի խոսքը IRNA գործակալությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular