ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը հերթական անգամ սկանդալի մեջ է հայտնվել. ո՞վ է մեղավորը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանը հերթական անգամ սկանդալի մեջ է հայտնվել։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը բրիտանական մամուլում բուռն քննադատության է արժանացել այն բանի համար, որ թագուհի Եղիսաբեթ 2-րդի վերջին հրաժեշտի արարողության ժամանակ Վեստմինստերյան սրահում լուսանկարվել և զրուցել է իրեն ուղեկցողների հետ, ինչը բրիտանական մամուլում դիտարկվել է որպես հարգանքի բացակայություն հանգուցյալ թագուհու նկատմամբ։

Մի շարք լրատվամիջոցներ՝ այդ թվում «Sun», «Daily Mail», Վահագն Խաչատուրյանին ներկայացրել են որպես Ռուսաստանի նախագահ Պուտինի դաշնակից և քննադատության խոսքեր հղել։ Արարողակարգը արարողակարգ, սակայն համացանցում կան բազմաթիվ այլ երկրների ներկայացուցիչների լուսանկարներ, որոնք գրեթե նույն կերպ խախտել են արարողակարգը։

Ըստ էության, փաստն այն է, որ Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանը ոչնչով չի տարբերվում գործող վարչախմբի այլ ապիկար և չտես ներկայացուցիչներից, սակայն տարօրինակն ու զարմանալին այն է, որ ՄԹ-ում Հայաստանի դեսպան և փորձված դիվանագետ Վարուժան Ներսեսյանը ոչ միայն ուշքի չի բերել Վահագն Խաչատուրյանին, այլև անձամբ է լուսանկարել, հենց այդ կադրն էլ հայտնվել է բրիտանական մամուլի էջերում։

Ըստ որոշ աղբյուրների՝ այս աղմուկի և Հայաստանին հերթական խայտառակելու հեղինակը ոչ այլ ոք է, քան Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը, որը անփառունակ կերպով հեռացավ Հայաստանից, իսկ իր պաշտոնավարման ողջ ընթացքում որևէ այլ քայլ այդպես էլ չկարողացավ անել։

Լուրջ կապեր ունենալով անգլիական մամուլի և քաղաքական շրջանակների հետ՝ նաև բավական հաջողված ինտրիգան լինելով, Արմեն Սարգսյանը որևէ խնդիր չի ունեցել մամուլին խաղացնել, այնպես անել, որպեսզի ճիշտ ժամանակին չհուշեն Վահագն Խաչատուրյանին, որ իր արածը արարողակարգի խախտում է, և վերջինս հայտնվի անհեթեթ դրության մեջ։

Ըստ էության, մանր աղտեղություն է արել նախկին նախագահը գործողի նկատմամբ, որպեսզի հերթական անգամ կարողանա Հայաստանի իշխանություններին և հանրությանը ցույց տալ, թե ինքը շատ ավելի լավ էր և ավելի ներկայանալի, քան Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակված նախագահը։ Ի դեպ, մեր աղբյուրը նշում է, որ Վարուժան Ներսեսյանը գտնվում է հենց Արմեն Սարգսյանի ազդեցության տակ և չի բացառվում, որ այս ամենը դիտմամբ են արել Վահագն Խաչատուրյանի գլխին։

Ինչևէ Հայաստանի գործող իշխանությունները բավականին լուրջ մտածելու առիթ ունեն այս ուղղությամբ։ 

Նարեկ Բաբայան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular