ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր օրենք. Բանակ կգնան...

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

razm.info-ն գրում է.

Մայիսի 6-ին ՀՀ ազգային ժողովի ՊԱԱՆԳ հանձնաժողովն իր օրակարգից հանել է զինծառայությունի տարկետման իրավունքը սահմանափակող օրենքի նախագիծը, քանի որ առաջիկայում սպասվում է կառավարության նմանաբնույթ, ավելի ընդգրկուն նախագծին:

Հայկական բանակի զինծառայողներ

Հայկական բանակի զինծառայողներ

Քննարկվելիք նախագծով առաջարկվում էր հանել ուսման նպատակով պարտադիր զինվորական ծառայությունից տրվող տարկետումը  և 18 տարեկանը լրացած բոլոր տղաներին զորակոչել բանակ:

«Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենսդրական նախաձեռնության համահեղինակ, պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը նախագծի հեղինակների անունից առաջարկել է զերծ մնալ քննարկումից, քանի որ կառավարությունն այս հարցով նախապատրաստում է մեծ փաթեթ, որը ներկայացվելու է խորհրդարանի քննարկմանը: Այս մասին հայտնում է հայաստանյան «Արմենպրես» գործակալությունը:

«Որպեսզի հակասություններ չլինեն, մենք՝ նախաձեռնության հեղինակներս, որոշում ենք կայացրել հանձնաժողովում հարցը չքննարկել ու սպասել կառավարության փաթեթին», — նշել է Հակոբյանը, ում առաջարկի հիման վրա նախագիծը դուրս է եկել ԱԺ ՊԱԱՆԳ հանձնաժողովի օրակարգից:

Նախագծի հեղինակը նաև նշել է, որ ՀՀ ԿԳ նախարարը և ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն իրեն վստահեցրել են, որ 10-օրյա ժամկետում կառավարության փաթեթը պատրաստ է լինելու և ներկայացվելու է Ազգային ժողով:

Կառավարության ընդգրկուն նախագծի վերաբերյալ ավելի վաղ՝ ապրիլի 27-ին ՀՀ Ազգային ժողով – ՀՀ կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ, հայտարարել է նաև կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Նիստի ընթացքում Ռուբիկ Հակոբյանը հիշեցրել է, որ «դեռ մեկ տարի առաջ» իրենք (Ռուբիկ Հակոբյան, Թևան Պողոսյան) առաջարկել են այս նախագիծը, սակայն նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության մեջ նշված է եղել, որ օրենքի ընդունման համար անհրաժեշտ է «քաղաքական կոնսենսուս»:

Սրան ի պատասխան՝ նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ կառավարությունը պատրաստում է օրինագիծ, որում պատգամավորների «գաղափարը լրամշակվել է», ինչի արդյունքում որոշակի բացառություններ են արվել բնագիտական որոշ ուղղությունների ուսանողների համար, քանի որ այդ ուսանողների ներուժը նախատեսվում է կիրառել ռազմարդյունաբերական ոլորտի զարգացման համար: Հարությունյանը տեղեկացրել է, որ այդ լրամշակված նախագիծը կառավարությունը մտադիր է խորհրդարան ուղարկել մեկ ամսվա ընթացքում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular