ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դժգոհ են սեփական խմբակցության ներսում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին օրերին ԱԺ ՔՊ խմբակցությունում առավել ծանր բարոյահոգեբանական մթնոլորտ է ձևավորվել, ներքին լուրջ «բազարներ» են: Վիճակն առավել սրվել է սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերվա իրադարձություններից ու ԱԺ սեպտեմբերի 15-ի նիստում տեղի ունեցածից հետո:

Մեր ունեցած տեղեկություններով, բավական բարդ վիճակ է հատկապես կապված Քրիստինե Պողոսյանի հետ, որն, ի դեպ, «ամենաակտիվն» էր այդ օրը և նույնիսկ լրագրողին հարվածելու փորձ արեց: Մեր ունեցած տեղեկություններով, նրա այս պահվածքը քպականների «առանձնահատկություններով» չէ միայն պայմանավորված:

ՔՊ-ի մեր աղբյուրը փոխանցում է, որ խմբակցությունում Պողոսյանի գործերն այնքան էլ լավ չեն, նրանից ընդհանուր դժգոհություն կա հարազատ խմբակցության ներսում: Ավելին, մեզ տեղեկացրեցին, որ նրանից նույնիսկ բողոքել են Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով, որ պատգամավորը վայր դնի մանդատը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular