ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սամարղանդ չգնալը միանշանակ չի ընկալվել. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս օրերին Սամարղանդում տեղի է ունենում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովը, որին, ըստ նախնական տեղեկությունների, մասնակցելու էին 15 երկրի ղեկավարներ։ Նշվում էր, որ գագաթաժողովին մասնակցելու է նաև Նիկոլ Փաշինյանը, սակայն սեպտեմբերի 15ին հայտնի դարձավ, որ Փաշինյանը չի մեկնել Ուզբեկստան, միաժամանակ հստակ չներկայացվեց նաև ֆորումին չմասնակցելու հիմնավոր պատճառները։

«Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, այս հանգամանքը բավական տարօրինակ ու անհասկանալի են ընկալել ոչ միայն միջազգային հարթակում, այլև մեր դիվանագիտական կորպուսում։ Մեր զրուցակցի խոսքով, ԱԳՆ-ում պրոֆեսիոնալ դիվանագետների մեծ մասը վստահ է, որ շատ ավելի տրամաբանված և ընկալելի կլիներ, եթե Փաշինյանը մեկներ Սամարղանդ ու միջազգային գործընկերների մոտ ներկայացներ ՀՀ պետական սահմանին տիրող իրավիճակը, Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիան ու հակամարդկային վայրագությունները, քան ուղղակի շրջանցեր այդ կարևոր հարթակը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular