ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճամփա տվեք ջահելությանը, դուք այլևս չեք նայվում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քրիստ Մանարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Տասնամյակներ առաջ մի դերասանուհի կար Երևանի թատրոններից մեկում` մի անգամ, Նոր Տարվա շեմին նստած էինք բուֆետում, դերասանուհու թոռանն ինչ որ մեկը նարինջ էր տվել:

Թոռը պատրաստվում էր կեղևել նարինջը, երբ տատը տեսավ, արագ վերցրեց ձեռքից ու աչքերը պլպլացնելով բացականչեց,-
- Որ չուտեմ` կմեռնեմ:
Ու չփչփացնելով կերավ, երեխային ոչինչ չտալով: 

Դինոզավրեր, ձեր ժամանակը վաղուց անցել ա, էդպիսին են բնության օրենքները, համակերպվեք: Ու ճամփա տվեք ջահելությանը, դուք այլևս չեք նայվում, այլևս չեք լսվում, ձեր վրայից ծերության քաղցրաթոշնած հոտ ա գալիս, դուք խեղդում եք ժամանակն ու երազանքները:

Դինոզավրեր, եթե ինքնամոռաց, տանջալից, անխնա աշխատանքով չեք փորձելու քավել ձեր հին, փոշոտված մեղքերը, եթե էլ բան չունեք տալու, վերադարձնելու հողին, ջրին, մարդկանց, երեխաներին /թե ասա` դուք երբ եք վերջին անգամ տվել/` քաշվեք մի կողմ ու ծամելով լուռ նայեք, թե ոնց են ձեր մեղքով քաղցած մնացած երիտասարդներն այնուհանդերձ շենացնում էն ամենն ինչը դուք մաս-մաս քերելով, պոկելով ու պլոկելով քանդեցիք, թուլացրեցիք, բայց էդպես էլ չկարողացաք հիմնահատակ փլել: 


Չեմ ասում բոլորդ անազնիվ եք, ձեր մեջ անշուշտ ազնիվներ էլ կան: Նրանք, ովքեր ինքնասիրությունը դեռ լրիվ չկորցրած` պիտի որ սուսուփուս, աննկատ հեռանան: Գիշերով, ոտնաթաթերի վրա: Ասես երբեք չեն էլ եղել: Երբեք, երբեք…

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular