ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե Ռուսաստանը հատուկ ռազմական գործողությունից անցնի պատերազմի, Ուկրաինայի վերջը շատ արագ կգա. ՌԴ դեսպան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Շվեդիայում Ռուսաստանի դեսպան Վիկտոր Տատարինցևը շվեդ լրագրողներին տված հարցազրույցում ասել է, որ Կիևի վերջը կգա, եթե Մոսկվան հատուկ ռազմական գործողությունից անցնի պատերազմի։

Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, նրա խոսքերը մեջբերում է Expressen թերթը։

«Ռուսաստանի կողմից սա հատուկ գործողություն է, ոչ թե պատերազմ, եթե Ռուսաստանի Դաշնությունը իրական պատերազմ սկսի, ապա Ուկրաինայի վերջը շատ արագ կգա», - ասել է դիվանագիտական առաքելության ղեկավարը։

Նա նաև մեկնաբանել է իրավիճակը պատերազմական գոտում:

«Մենք հաղթում ենք, հենց այդպես էլ գրեք»,- ասել է Տատարինցևը լրագրողներին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular