ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղրղզա-տաջիկական սահմանին շարունակվում են ինտենսիվ մարտերը. Տաջիկստանը դեպի սահման է քաշում զինտեխնիկան. ՀԱՊԿ-ը հրադադարի կոչ է արել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն հայտնել է, որ Ղրղզստանը չի ընդունել սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ խաղաղ բանակցությունների առաջարկը, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեն նշում է, որ սահմանին շարունակվում են ինտենսիվ մարտերը, Տաջիկստանը դեպի սահման է քաշում զինտեխնիկան:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Տաջիկստանը օգտագործում է համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ավիացիա, հայտնել է Ղրղզստանի սահմանային ծառայությունը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հեռախոսազրույցներ է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի Անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ։

Ստանիսլավ Զասը կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել սահմանին։

Հիշեցնենք, որ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին իրավիճակը լարվել է։ Սահմանապահների միջև կրկին փոխհրաձգություններ են տեղի ունեցել, ինչի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։

Ղրղզական կողմի հաղորդմամբ՝ իրավիճակը լարվել է սեպտեմբերի 14-ին Բուլակ-Բաշիի շրջանում տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո։ Տաջիկստանի սահմանապահները մարտական դիրքեր են գրավել սահմանի տվյալ հատվածում, որից հետո փոխհրաձգություն է սկսվել նաև Կակ-Սայի շրջանում, իսկ ավելի ուշ՝ Սամարղանդեկ գյուղի տարածքում։
 
Երեկոյան կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հրադադարի հաստատման և ուժերի դուրսբերման շուրջ։ Ղրղզստանը հայտնել է երկու սահմանապահի և երեք քաղաքացիական անձի վիրավորման մասին, մինչդեռ Տաջիկստանը՝ երկու զոհի, վեց վիրավոր զինվորականի և հինգ տուժած քաղաքացիական անձի մասին։

Վաղ առավոտից բախումները վերսկսել են։ Փոխհրաձգություններ են տեղի ունեցել պետական սահմանի ամբողջ երկայնքով։ Ղրղզստանը հայտնել է չորս զինվորականի վիրավորման մասին։ Սահմանամերձ ղրղզական գյուղերի բնակիչները տարհանվում են։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular