ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է լինելու Արցախի կարգավիճակի հետ. արցախցիները մտահոգված են. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցությանը (որին նաեւ Արցախից ժամանած պատվիրակությունն է ներկա եղել) կոնկրետ պատասխաններ ենթադրող հարցեր են հնչել։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քննարկման մասնակիցներին վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, թե որեւէ փաստաթուղթ չի ստորագրել ու չի էլ պատրաստվում ստորագրել։

Փոխանցել է, որ խաղաղության պայմանագիր կստորագրի միայն այն դեպքում, երբ վստահ լինի ու երաշխավորված՝ Հայաստանի սուվերեն տարածքից միլիմետր անգամ չի պակասի, ադրբեջանական զորքն էլ ելման դիրքեր կվերադառնա։ Արցախյան կողմին, սակայն, այս հայտարարությունը ոչ թե հանգստացրել, այլ մտահոգվելու ու մի շարք հարցեր բարձրացնելու տեղիք է տվել։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ արցախցիները հետաքրքրվել են, որ եթե ՀՀ սուվերեն տարածքը պահպանվի, ու Փաշինյանը ստորագրի այդ պայմանագիրը, ապա ինչ է լինելու Արցախի ու Արցախի կարգավիճակի հետ։ ՀՀ-ի հարցերը լուծելն ու մի կողմ քաշվելն Արցախից հրաժարվե՞լ է նշանակում. սա արցախցիների հիմնական խնդիրն է։

Ի պատասխան՝ Փաշինյանը նշել է, որ բրյուսելյան վերջին հանդիպման ժամանակ Արցախի կարգավիճակի հարց չի քննարկվել։ Ըստ էության, Արցախի պատվիրակության հարցն առկախված է մնում։ Դատելով հանգամանքից, որ արդեն օրեր շարունակ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաքներ են ընթանում, կարելի է ենթադրել, որ արցախցիներն, այնուամենայնիվ, մտահոգություն են տեսնում չարաբաստիկ այդ պայմանագրի մեջ այն մասով, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումից հետո Արցախը կարող է Ադրբեջանի ամբողջականության մեջ դիտարկվել, ինչը միանշանակ Արցախի կորուստ է նշանակում։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի հարցով անհանգստացած արցախցիների երեւանյան հանդիպումները նաեւ այսօր կշարունակվեն. նրանք կհանդիպեն ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների հետ եւս։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular