ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ կվերցնի փշե պսակը. Անդրանիկ Թևանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Ո՞վ կվերցնի փշե պսակը
 
«Խաղաղության դարաշրջանի» խոստացված հայեցակարգն ամբողջությամբ փլուզվել է։ Նիկոլ Փաշինյանը ապալեգիտիմացվել է մինչև վերջ։ Նա այլևս ավարտված գործիչ է անգամ պողոսների համար։
 
Նիկոլը մնում է իշխանության իներցիայով։ Այն պատճառով, որ այլընտրանքային հայտ ներկայացնող դեռ չկա։ Բայց պետք է լինի։ Չի կարող չլինել։ Բնությունը վակուում չի սիրում։ Ֆիզիկայի օրենքները քաղաքականության մեջ էլ են ճշգրիտ գործում։ Հո՞ չենք կարող թույլ տալ, որ աչքներիս առաջ Հայաստանն ու Արցախը փլուզվեն։
Խնդիրը պարզունակ չէ, ինչպես որ փորձում են պարզունակ դարձնել՝ ներկայացնելով որպես աթոռակռիվ։
 
Մեզ հիմա ոչ թե վարչապետի թեկնածու է պետք, այլ մարդ, ով այս ծանր բեռն ու պատասխանատվությունը կվերցնի իր ուսերին, կկարողանա ձևավորել պրոֆեսիոնալ ու հայրենասեր մարդկանցից, եթե կուզեք՝ անձնուրաց մարդկանցից կազմված թիմ ու կկարողանա փրկել երկիրը կործանումից, իսկ հայ ժողովրդին՝ նոր ցեղասպանությունից։
 
Սա դուրս է իշխանություն–ընդդիմություն մրցակցության ստանդարտ վիճակից։ Հիմա այնպիսի վիճակ է, որ պատասխանատվություն ամեն մեկն իր վրա չի վերցնի։ Դա փշե պսակ է։
Այդ փշե պսակի ֆորմալ կրողը կա։ Ժողովուրդն արդեն որոշել է, թե ում է տեսնում այլընտրանք։ Բայց դա պսակակրի ֆորմալ կարգավիճակ է ու դեռ կարիք ունի պրակտիկայում ապացուցման։ Բնակա՞ն է արդյոք այդ կարգավիճակը, թե՞ արհեստական, ցույց կտա մոտ ապագան։ «Խաղաղության» կուսակցություն ներկայացողները, ինչպես կանխատեսել էինք, պատերազմ բերեցին։ Հիմա պահն օրհասական է։ Հայաստանը փոփոխության խիստ կարիք ունի։
 
Կրկնեմ՝ բնությունը վակուում չի սիրում։ Եթե ֆորմալ պսակակիրը չի մտնում ու չի վերցնում պատասխանատվությունը, ուրեմն կա՛մ պետք է ակտիվ քայլեր անի փշե պսակի տրանզիտի ու հասարակական–քաղաքական լայն մոբիլիզացիայի ապահովման ուղղությամբ, կա՛մ պետք է հրապարակավ հայտարարի, որ չի կարող պատասխանատվություն վերցնել և կարիք կա վակուումը լցնել նոր առաջնորդով։
 
Եկել է ճշմարտության պահը։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular