ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այս իշխանության գոյության պարագայում ուղղակի հնարավոր չէ որևէ քայլ անել». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Տարրական տրամաբանությունը հուշում էր, որ Նիկոլ Փաշինյանը վաղուց պետք է հեռացած լիներ պաշտոնից՝ կյանքում մեկ անգամ օգտակար լինելով մեր երկրին ու ժողովրդին՝ երկիրը փրկելու հնարավորություն տալով: Բայց, ըստ երևույթին, իր աթոռն ավելի թանկ է, քան երկիրը, քան պետականությունը: Ավելին, ոչ միայն իր թիմի հետ միասին նման քայլի չի գնում, այլև քպականները պարզապես զբաղված են առօրյա, երկրորդական հարցերով՝ իբր գործ են անում: Հետն էլ նեղանում են, թե այս ծանր օրերին մարդիկ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, թե միասնականություն չեն ցուցաբերում: Ու ոչ մի խոսք, որ այս ծանր վիճակի գլխավոր պատճառը հենց իրենք են:

Երեկ Փաշինյանը նույնիսկ պարզ հայատարարեց, որ պատրաստվում է ստորագրել հերթական փաստաթուղթը. «Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում լիքը մարդ մեզ կքննադատի, լիքը մարդ կհայհոյի, լիքը մարդ դավաճան կասի, նույնիսկ կարող է՝ ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնի։ Էլի գոհ ու շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում Հայաստանի Հանրապետությունը 29 հազար 800 քառակուսի կմ տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Այն որոշումը, որ սա ապահովելու է, ես, շատ հստակ ասում եմ, ստորագրելու եմ։ Ինձ չի հետաքրքրում հետո ինչ կլինի ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի հետո Հայաստանի հետ»։

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը նշում է, որ այս իշխանությունն արել և շարունակում է անել քայլեր, որոնք մեկ բառով կարելի է հակապետական, հակահայաստանյան քայլեր անվանել: «Այս իշխանությունը, որը կործանել է մեր անվտանգային համակարգը, որը հետևողականորեն քանդել է մեր դիվանագիտական համակարգը, պետական համակարգից հետևողականորեն հեռացրել է պրոֆեսիոնալներին, ինչպե՞ս կարող է ի նպաստ պետականության որևէ քայլ անել: Այսօր ոչ թե իշխանափոխության, այլ ուղղակի պետության գոյության խնդիրն է դրված: Այս իշխանության գոյության պարագայում ուղղակի հնարավոր չէ որևէ քայլ անել: Մեր պետության փրկությունն սկսվում է այս իշխանության հեռացմամբ: Եթե ոչ, ապա իրենք մնալու են մինչև այս պետության վերջնական կործանումը»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Մելքոնյանը՝ հավելելով, որ մեր պետությունը պատանդ է այս իշխանության ձեռքին:

Հայաստանի գործող իշխանությունների հետ կապված նման տեսակետ ունի նաև «Ռազմինֆո» կայքի վերլուծաբան Ռոբերտ Նազարյանը: «Մի հայտնի բանաձև կա՝ «պատերազմի համար մի կողմ է պետք, խաղաղության համար՝ երկու կողմ: Մեր դեպքում խաղաղության համար մի կողմ կա, որը խաղաղության օրակարգ է հորինել ու առաջնորդվում դրանով: Խոսքը ՀՀ գործող իշխանությունների մասին է, որոնք, իմ կարծիքով, չեն ներկայացնում Հայաստանի Հանրապետության շահերը»,- մեզ հետ զրույցում ասաց փորձագետը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular