ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանի ղեկավարությունը փորձում է բարելավել քաղաքական հարաբերությունները Ռուսաստանի հետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կարեն Վերանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Վերջին շրջանում Վրաստանի ղեկավարությունը փորձում է բարելավել քաղաքական հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Պաշտոնական Թբիլիսին միաժամանակ պատրաստակամություն է հայտնում գալ երկխոսության Աբխազիայի, ինչպես նաև Հարավային Օսեթիայի իշխանությունների հետ։ Այս տեսանկյունից ուշագրավ է փետրվարի 7-ին Պրահայում կայացած Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի և Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հարցերով հատուկ ներակայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հանդիպումը, որտեղ կողմերը կարողացել են լուրջ հաջողություններ արձանագրել երկկողմ առևտրա-տնտեսական համագործակցության ոլորտում։

Մասնավորապես խոսքը վերաբերում է Վրաստանի ու ՌԴ միջև 2011թ. ստորագրված «Առևտրային միջանցքների» մասին համաձայնագրի իրականացման հնարավորությանը։ Հարցը բավական ակտուալ է նաև հայկական կողմի համար։ Վերջերս ՀՀ վարչապետ Կ. Կարապետյանը իր ելույթներից մեկում առաջարկեց քննարկել Վերին Լարսին փոխարինող այլ հաղորդակցական ուղիների գործարկման հնարավորության հարցը։

Եվ այս համատեքստում, ՌԴ ու Վրաստանի միջև ձեռքբերված պայմանավորվածությունները կարող են տնտեսական նոր հնարավորություններ ստեղծել այդ թվում և Հայաստանի համար՝ Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի «միջանցքային» տարածքով Հայաստանի ու ՌԴ-ի միջև ցամաքային հաղորդակցություն ապահովելով։ Համաձայնագրի իրականացումը կարևորագույն նշանակություն կունենա Հայաստանի ցամաքային հաղորդակցության ուղիների դիվերսիֆիկացման ուղղությամբ, ինչը էական նշանակություն ունի երկրի տնտեսական անվտանգության համատեքստում։ Եթե կողմերի միջև այս պայմանավորվածությունները լիովին իրականացվեն, ապա սա լավ նախադրյալ կարող է դառնալ նաև աբխազական երկաթուղու վերագործարկման հարցի շուրջ բանակցությունների մեկնարկի համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular