ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ն պարտավոր է միջամտել Երևանի և Բաքվի միջև հակամարտությանը, այլապես դաշնակիցների հետ մեր ստորագրած պայմանագրերն արժեք չունեն. Զատուլին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը ռազմական գործողություններ է սանձազերծել՝ համարելով, որ Ռուսաստանը հիմա չի կարողանա աջակցել Հայաստանին։ Այնուամենայնիվ, մեր երկիրը պետք է միջամտի հակամարտությանը` հետևելով կնքված համաձայնագրերին: Այս մասին Радиоточка НСН-ի թելեգրամյան ալիքին ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

«Ակնհայտորեն, այս ռազմական գործողությունների նախաձեռնողը եղել է Ադրբեջանը։ Ակնհայտ է նաև, թե ինչու է նա դա անում, և ովքեր են աջակցում նրան այս հարցում։ Ադրբեջանական իշխանությունները, օգտվելով պահից՝ կարծում են, որ Ռուսաստանն այժմ Կովկասի և երկրորդ ճակատի բացման ժամանակ չունի, և (Բաքուն) փորձում է հնարավորինս մեծ օգուտ քաղել պատերազմում կրած պարտությունից հետո Հայաստանի ծանր վիճակից», - ասել է Զատուլինը:

Քաղաքական գործիչը նշել է նաև, որ Ռուսաստանը պարտավոր է միջամտել Երևանի և Բաքվի միջև հակամարտությանը, որպեսզի պահպանի ձեռք բերված պայմանավորվածություններին հետևող երկրի հեղինակությունը։

«Իմ որոշ գործընկերների կարծիքով, որոնք պարբերաբար լոբբինգ են անում արտաքին շահերի համար, Ռուսաստանը հիմա կարիք չունի մտածելու իր դաշնակիցների մասին, որ հայերն իրենք են սխալվում, քանի որ աջակցություն են փնտրում Ֆրանսիայում։ Հետևաբար, մենք պետք է տրամադրենք այդ աջակցությունը, և այդ դեպքում Հայաստանը կարիք չի ունենա օգնություն խնդրելու Փարիզից։ Հիմա հարցն այն է, թե ի վիճակի է արդյոք Ռուսաստանը կատարել իր պարտավորությունները։ Իհարկե, հակամարտության կարգավորման քաղաքական, դիվանագիտական և ցուցադրական միջոցները չեն սպառվել։ Այժմ բազան բերվել է մարտական պատրաստության վիճակի, անհրաժեշտ է վերլուծություն, թե ինչ պետք է ներկայացնել իրավիճակը հրահրողներին։ Մենք պարտավոր ենք ցույց տալ, որ դաշնակից երկրի վրա հարձակումը հղի է Ռուսաստանի հետ հարաբերությունների սրմամբ և մեր երկրի պատասխան արձագանքով։ Հակառակ դեպքում, մեր ստորագրած պայմանագրերն արժեք չունեն։ Սա ինքներս մեր և մեր կնքած պայմանագրերի նկատմամբ հարգանքի հարց է», - եզրափակել է Զատուլինը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular