ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ւր է անհետացել Սուրեն Պապիկյանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանական ագրեսիայի պայմաններում վերջին օրերին Հայաստանից բացակայում է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Վերջինս, նշենք, գրեթե մեկ շաբաթ առաջ աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Նահանգներ և մինչ օրս չի վերադարձել։

Ընդսմին, նման դեպքերում տրամաբանական կլիներ, որ Պապիկյանը բարեհաճեր դադարեցնել իր աշխատանքային այցը Միացյալ Նահանգներ և վերադառնար Հայաստան։ Նա, սակայն, ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ զբաղված է բացառապես Միացյալ Նահանգներում սեփական կարիերան առաջ տանելու գործով։ Ընդսմին, վերջին օրերի ընթացքում որևէ հանդիպում չի ունեցել։

«Արլինգտոնի» զինվորական պանթեոն այցից և ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի հետ հանդիպումից հետո, նա ընդամենը հանդիպումներ է ունեցել Միացյալ Նահանգներում հայ համայնքի որոշ ազդեցիկ ներկայացուցիչների հետ, նրանց հետ քննարկել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և փորձել է շատերին սիրաշահել։

«Քաղաքացիական պայմանագրում» կարծում են, որ Պապիկյանի այս գործողությունները ուղղված են ոչ այնքան Հայաստանի շահերին, այլ ավելի շատ Նիկոլ Փաշինյանի դեմ։

Իշխանությունը մտավախություն ունի, որ ներկուսակցական հեղաշրջում կարող է լինել, և Պապիկյանն ու իր կողմնակիցները կկարողանան լեզու գտնել թե՛ ընդդիմության, թե՛ արտերկրի ազդեցիկ հայկական կառույցների հետ, իսկ Հայաստանում էլ կկարողանան իրենց մրցակիցներին համոզել, թե ֆորս-մաժորային իրավիճակում անհրաժեշտ է հեռացնել Նիկոլ Փաշինյանին և նրա փոխարեն վարչապետ ընտրել Սուրեն Պապիկյանին։

Դրա համար նույնիսկ հատուկ քարոզչական մեթոդներ են մշակել քպ-ականներին համոզելով, թե Պապիկյանն օրինակ որևէ պատասխանատվություն չի կրում 44-օրյա պատերազմում կրած պարտության համար։ Այդ ժամանակ, հիշեցնենք, Պապիկյանը Տարածքային կառավարման նախարարն էր և զինված ուժերով չէր զբաղվում։

Վերջին սրացումը, սակայն, լրջորեն խախտել էր նաև Պապիկյանի դիրքերը, առանց այն էլ նրան Պաշտպանության նախարարությունում լուրջ չէին ընդունում, իսկ առայժմ Հայաստան չվերադառնալու նրա որոշման պատճառով զինվորականությունը ընդհանրապես կորցրել է նրա նկատմամբ հարգանքի վերջին նշույլները։

Զորիկ Սարգսյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular