ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գագիկ Ծառուկյանին Լապշինի հետ կապված հարցին խառնելով` իրականում վատ ծառայություն են մատուցում ԱԳՆ-ին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայկուհի Թոքմաջյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Լապշինի՝ Բելառուսի կողմից Ադրբեջանին արտահաձնելու թեման, բնականաբար, ամբողջությամբ տեղավորվում է միջպետական հարաբերությունների ոլորտում, ուստի միանգամայն պարզ է, որ այդ հարցով պետք է զբաղվեն համապատասխան պետական մարմինները, դիվանագիտական խողովակները և այլն: 

Երևի հիմարից էլ ավելի ցածր ինտելեկտուալ մակարդակ կամ ինտելեկտի կատարյալ բացակայություն պետք է ունենալ, որպեսզի Լապշինի գործը տանել կապել միջանձնային հարաբերություններին: Բացատրենք ոմանց «տրամաբանությունը». Լապշինին Ադրբեջանին արատահանձնել է Բալառուսը, Բելառուսի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է, Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ընկերական հարաբերություններ ունի Գագիկ Ծասռուկյանը: Վերջ, կեղծ, շինծու քաղաքական բանաձևը պատրաստ է և այն կարելի է օգտագործել Գագիկ Ծառուկյանի դեմ, որն այսօր բարձր վարկանիշ ունի և պատրաստվում է առաջդրվել առաջիկա ընտրություններին:

Կան անձինք, որոնք պատրատս են հենց նման դեպքերի ժամանակ խոսել կամ գրել, ու այժմ նրանք ակտիվորեն գործի են դրված: Նրանք մեղադրում են Ծառուկյանին, որ ընկերական հարաբերություններ ունի Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ և կարող էր դրանք օգտագործել Լապշինի գործում և այլն: Ինչպես ասում են, թեմա լինի, իսկ այն արհեստականորեն Ծառուկյանին կապողները միշտ էլ կգտնվեն, հատկապես երբ դա անում են այնպիսի անձինք, ովքեր արդեն բազմիցս ապացուցել են նման հարցերում իրենց պատրաստակամությունը: Այժմ նրանք գործարկվել են և ուրախությամբ աշխատում են, քանի որ հասկացել են, որ կրկին պիտանի են ինչ-որ բանի:

Իսկ այժմ վերադառնանք Լապշինի խնդրին: Մեկ անգամ ևս փաստենք, որ գործը գտնվում է միջպետական պաշտոնական հարաբերությունների տիրությում, որ կան դիվանագիտական և անգամ գործընկերային պետական հարաբերություններ Հայստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև, այս երկրները ունեն մշտական դիվանագիտական ներկայացուցչություններ միմյանց տարածքներում, կա և աշխատում է ՀՀ դեսպանը Բելառուսում, կա և աշխատում է Բելառուսի դեսպանը ՀՀ-ում: Հետաքրքիր է, որևէ մեկը նման դեպքում ինչպես է պատկերացնում Գագիկ Ծառուկյանի միջամտությունը խնդրին:

Ընկերական հարաբերությունները ունեն իրենց տիրությը, իրենց դաշտը, իրենց տրամաբանությունը, իսկ քաղաքականությունը քաղաքականություն է իր, գուցեև ոչ այնքան հաճելի, կանոններով: Մի՞թե Գագիկ Ծառուկյանն է, որ պետոք է հանդես գա Լապշինի հարցը կարգավորելու հարցում, երբ տարեկան ահռելի գումարներ են ծախսվում Բելառուսի հետ միջպետական հարաբերություներ պահպանելու, մշտական գործուղումների, դիվանագիտական ներկայացուցչություն պահելու և ի վերջո արտաքին քաղաքականության հայրենի գերատեսչություն պահելու համար: Բնականաբար, ոչ: Գագիկ Ծառուկյանը գործարար է, Բելառուսում հարգված և ընդունված գործարար:

Ավելին, մարդ որքան դատարակագլուխ պետք է լինի, որ չհասկանա, որ Գագիկ Ծառուկյանին այս հարցին խառնելով իրականում նրանք վատ ծառայություն են մատուցում ԱԳՆ-ին, իսկ եթե հասկանում են ու անում են, ապա արդեն ԱԳՆ-ն պետք է զբաղվի այդ հարցով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular