ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախընտրական տեռորի մեկնարկը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ բոլոր ընտրություններին Հանրապետականը վերարտադրվում է սանձազերծած տեռորի արդյունքում, որը հատկապես ուղղվում է պետական կամ բյուջետային հիմնարկների դեմ։ Դրանք հիմնականում ներառում են մանկապարտեզներ, դպրոցներ, բուժհաստատություններ, բուհեր և այլն։ Նմանատիպ հիմնարկների տնօրենները կամ արդեն վաղուց համակերպվել են այս ամենի հետ և աշխատում են իշխող կուսակցության վերարտադրվելու համար՝ դրանով իսկ խեղելով Հայաստանի ապագան, կամ էլ չեն անում դա, ժամանակի ընթացքում կորցնելով իրենց աշխատանքը: Սակայն վերջինների մասին մենք շատ հազվադեպ ենք լսում։ Այսօր նման տեղեկություն տարածվեց, համաձայն որի՝ Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը դեռ չնշանակված անցել է նախընտրական գործունեությանը: Գրիգորյանն իր մոտ է կանչել Արտաշատի պոլիկլինիկայի տնօրեն Սերինե Հայրապետյանին և հրահանգել աշխատել Հայաստանի հանրապետական կուսակցության համար: Մարզպետը, մասնավորապես, նշել է, որ պոլիկլինիկայի աշխատակիցները պետք է խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեն ՀՀԿ-ին տան:

Այս ամենը բացառիկ դեպք չէ։ Եթե անգամ չխախտենք անմեղության կանխավարկածը, ապա շատ հանգիստ կարող ենք դիտարկումներ անել՝ ելնելով անցյալի կենսափորձից։ Անմեղության կանխավարկածը խախտած չենք էլ լինի մեծ հաշվով, որովհետև աղմուկ հանած այս լուրը որևէ կերպ չի էլ հերքվել։ Իսկ պոլիկլինիկայի աշխատողները, կարծես, իրականում գործադուլի դիմել են։

Ցանկացած զարգացած հասարակությունում, նման խայտառակությունը, որը չի հերքում գործող իշխանությունը, առիթ կարող էր հանդիսանալ բարձրաստիճան պաշտոնյային առնվազն հեռացնելու, իսկ եթե ԺՊ է, ապա որոշումը փոխելու և նրան չնշանակելու համար։ Բայց սա Հայաստանն է։ Այստեղ նախընտրական փուլում հասարակության տարբեր խմբերի հանդեպ կազմակերպված տեռորը բացառիկ երևույթ չէ։ Այն արդեն վերածվել է կենսաձևի։ Մի պահ անգամ, երբ փորձում ես զուգահեռներ անցկացնել թաղային հեղինակությունների և նման վարքագծով պաշտոնյաների միջև, որոնց հիմնական ընդհանրությունը ընտրություններին իշխանությանը ծառայելն է, հակվում ես առաջինների կողմը։ Ինչու՞։ Նրանք գոնե տարբեր մեթոդներով խնդրում են։ Իսկ երկրորդները ոչ թե խնդրում են, այլ իրենց լծակներն օգտագործելով պարտադրում են, որը, մեղմ ասած, հակաիրավական լինելուց զատ նաև անբարոյական է։ Սա նշանակում է, որ ինչ-որ մի մարզպետ, իր քաղաքական անառողջ նկրտումների համար, որի իրավունքը, ի դեպ, նա չունի, պատրաստ է կասկածի տակ դնել ցանկացած առողջ մտածող մարդու օրվա հացի խնդիրը։

Հեռախոսազանգից և հեռախոսային խոսակցության հրապարակային դարձնելուց պարզ է դառնում, որ մարզպետը բանավոր տեղեկացում է արել տնօրենին առ այն, որ նա ազատված է աշխատանքից։ Սա արդեն մի քանի օրենքների և իրավունքների միաժամանակյա խախտում է։ Այսինքն ի՞նչ, Արարատի մարզում վերադառնում են բդեշխների կամ սուլթանատի ժամանակները և մարզպետն իրեն ինչ-որ կարգավիճակ է շնորհու՞մ։ Բայց մյուս կողմից՝ ողբերգական է այն հանգամանքը, որ սա արդեն տարակուսելի չի դառնում։ ՀՀԿ-ն, իր իշխանության անառողջ տարիների ողջ ընթացքում, հասարակությանը պատրաստել է այս իրավիճակին։ Ավելին ՝ շատերի համար այն դարձրել է նորմալ ընկալելի երևույթների ամբողջություն։ Քանի օր կերկարի Հանրապետականի իշխանությունը և նման մարզպետների առկայությունը, այդքան օրով Հայաստանը կմոտենա անդունդի եզրին։ Իսկ այդ եզրը շատ հեռու չէ։ Հուսանք, որ բուժանձնակազմը մինչև վերջ հետևողական կլինի իր իրավունքները պաշտպանելու հարցում և չի զիջի ոչ իրավական հրահանգների առաջ։ Իսկ մարզպետին և նրան նշանակողներին մնում է հոդաբաշխ բացատրություն տալ հասարակությանը, թե ի՞նչ են ուզում ընդհանրապես։

Վահրամ Թոքմաջյան

Past.am վերլուծաբան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular