ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


5 Նոր աստղային զույգ, որոնց քննարկում են բոլորը. լուսանկարներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ռոնալդու և Ջորջինա Ռոդրիգես

Նախորդ ամսվա №1  նյուզմեյքերը Կրիշտիանու Ռոնալդուն էր: Հունվարի սկզբին ֆուտբոլիստն առաջին անգամ հանրությանը ներկայացրեց իր նոր ընկերուհուն՝ 21-աամյա մոդել Ջորջինա Ռոդրիգեսին, իսկ ամսվա վերջում հայտարարեց, որ պատրաստվում է ամուսնանալ նրա հետ:

1

Մոնիկա Բելլուչչի և Ժիլ Լելլուշ

Մոնիկա Բելլուչչին երկար ժամանակ մենակ չմնաց, այս անգամ ևս իտալուհի դերասանուհու ընտրյալը ֆրանսիացի դերասան է՝ 44-ամյա Ժիլ Լելլուշը: Զույգն առաջին անգամ միասին ներկայացավ Փարիզում անցկացվող Sidaction-ի գալա-ընթրիքի ժամանակ:  Չնայած մամուլի քննարկումներին՝ զույգը դեռևս այս առիթով որևէ մեկնաբանություն չի տվել:

940x627_1_0232bec699083d30ad3185936abce959@940x627_0xc0a839a4_12900145491486382109

Վենսան Կասել  և  Թինա Կունակի

Բելլուչչիի նախկին ամուսինը՝ Վենսան Կասելը ևս նոր ընտրյալ ունի:  50-ամյա դերասանին խելքահան է արել 19-ամյա գանգրահեր մոդել Թինան: Զույգը հանդիպում է 2015թ-ից , չնայած դրան մամուլում այս զույգի մասին հրապարակումներն ակտիվացել են բոլորովին վերջերս, երբ Թինա Կունակին մասնակցեց Jean Paul Gaultier-ի նոր հավաքածուի ցուցադրությանը:

940x746_1_a09dab1560fe38ab0e15545ce0b8729a@940x746_0xc0a839a4_4383338061486382109

 Սելենա Գոմես և WEEKND

Մինչ WEEKND-ի երկրպագուները սպասում էին, որ նա կմիավորվի նախկին ընկերուհու՝մոդել Բելլա Հադիդի հետ,  26-ամյա երաժիշտը հայտարարեց նոր սիրելիի՝ երգչուհի Սելենա Գոմեսի հետ հարաբերությունների մասին: Վերջերս երաժիշտը Սելենային հրավիրել էր Իտալիա, որտեղ սիրելիի համար իսկական ռոմանտիկ weekend  էր կազմակերպել:

940x627_1_c2ae1bab9a68615c875a414da7f39b36@940x627_0xc0a839a4_6501493461486382109

Ֆյոդր Բոնդարչուկ և Պաուլինա Անդրևա

Թեպետ 48-ամյա ռեժիսորի և 27–ամյա դերասանուհու հարաբերությունները  վաղուց են քննարկվում, միևնույն է մամուլը չի ձանձրանում նրանց մասին գրել: Սվետլանա Բոնդարչուկից ամուսնալուծվելուց հետո  ռեժիսեր Բոնդարչուկը չի թաքցնում իր նոր սիրավեպը՝ ներկայանալով Պաուլինայի հետ բոլոր կարևոր միջոցառումներին: Ավելին՝ զույգը  հայտարարել է, որ պատրաստվում է ամուսնանալ:1465852521

Սոս Ջանիբեկյան և Մադոննա Հարությունյան

Մեր շոուբիզնեսյան իրականությունը պակաս հետաքրքիր չէ: Բաժանվելով նախկին ընկերոջից՝ հումորիստ Գոռ Բարսեղյանից, հաղորդավարուհի Մադոննա Հարությունյանն այժմ հանդիպում է դերասան Սոս Ջանիբեկյանի հետ: Թեպետ զույգը  երկար ժամանակ չէր մեկնաբանում իրենց սիրավեպի մասին ասեկոսեները, բայց, այնուամենայնիվ , դերասանն ու հաղորդավարուհին  միասին ներկայացան  «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պրեմիերան:

16395662_1541326325895565_363170479_n

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular