ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամերիկյան M777 հաուբիցների հեռահարությունը սպասվածից 2,4 անգամ մեծ է եղել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Yakutsk.ru-ն գրում է, որ երբ Ուկրաինայի զինված ուժերը ստացել են ամերիկյան M777 հաուբիցները, ենթադրվում էր, որ դրանք լուրջ վտանգ չեն ներկայացնի: այդ մասին գրել է Avia.pro-ն։Այդ կարծիքը սխալ է ստացվել։ Հայտնի է դարձել, որ նման հաուբիցներն ունակ են խոցել ոչ թե 25 կիլոմետր, ինչպես նախկինում ենթադրվում էր, այլ 60 կիլոմետր հեռավորությամբ: Դա գերազանցում է անգամ ռուսական «Մալկա» ինքնագնաց հաուբիցների հեռահարությունը: Այս մասին հայտնել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Բորոդայը։Ինչպես նշել է պատգամավորը, ամերիկյան հաուբիցի նման հնարավորությունները բարդացնում են դրա դեմ պայքարը։ Այդքան մեծ հեռավորության վրա անհնար է հակամարտկոցային մարտ վարել։Բացի այդ, այժմ Ուկրաինայի զինված ուժերը ակտիվորեն օգտագործում են 155 մմ տրամագծով ուղղորդվող արկեր։ Հաշվի առնելով, որ հարվածները ուղղորդվում են արբանյակներից, հարվածներ հասցվում են բարձր ճշգրտությամբ։«Նախ, M-777-ները շատ հեռահար են, խոցում են մինչև 60 կիլոմետր։ Որպեսզի պարզ լինի ասենք, որ մեր ամենահզոր հրետանին 203 մմ տրամագծով «Մալկա» հաուբիցն է: Նա խփում է 47 կիլոմետր հեռավորությամբ: Խորհրդային ժամանակ կար  նաև «Պիոն» հաուբիցը, որը հետո արդիականացրին ու «Մալկա» սարքեցին»,- ասել է Բորոդայը։

Քանի՞ ամերիկյան հաուբից է օգտագործվում Ուկրաինայի զինված ուժերին, այս պահին հայտնի չէ։ Հայտնի է դարձել մեկ այլ բան. Կիևը խնդրել է ավելացնել նման զենքերի մատակարարումը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular