ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը հայտարարում է «Զանգեզուրի միջանցքով» բեռնափոխադրումների ծավալների մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Eadaily.com-ը գրում է, որ «Զանգեզուրի միջանցքը» հնարավորություններ է ստեղծում Ադրբեջանի տարածքով 5-8 մլն տոննա բեռների լրացուցիչ տարանցման համար։ Նման գնահատականով է  կիսվել  Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի փոխնախարար Ռախման Հումմատովը Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման հեռանկարներին նվիրված միջոցառման ժամանակ։ Նրա խոսքով, այսօր Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային երթուղին տարեկան 0,5 մլն տոննա բեռներ է տեղափոխում, իսկ ապագայում նախատեսվում է այդ ծավալը հասցնել 4 մլն տոննայի։

«Միջնաժամկետ հեռանկարում նախատեսվում է երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը հասցնել 6 միլիոն տոննայի, երկարաժամկետ հեռանկարում՝ մինչև 20 միլիոն տոննայի»,- նշել է Հումմատովը,- առաջիկայում նախատեսվում է ավարտել Իրանի և Ադրբեջանի սահմանին կամրջի կառուցումը»։

«Նախատեսվում է նաև ավարտին հասցնել Ադրբեջանի տարածքում մինչև Ռուսաստանի սահման ավտոմայրուղու կառուցումը։ Մենք ճանապարհներ և երկաթուղիներ ենք կառուցում տարբեր ուղղություններով, այդ թվում Զանգեզուրի միջանցքով։ Ադրբեջանը ծրագրում է Հորադիզ-Աղբենդ ավտոմայրուղու և երկաթուղու շինարարությունն ավարտել 2023 թվականին։ Զանգեզուրի միջանցքը հնարավորություն է ստեղծում Ադրբեջանի տարածքով 5-8 մլն տոննա բեռների լրացուցիչ տարանցման համար»,- ասել է փոխնախարարը։

Հայաստանը պատրաստ է «նույնիսկ այսօր» կապ ապահովել Ադրբեջանի և Նախիջևանի միջև։ Այդ մասին էլ օգոստոսի 4-ին կառավարության նիստում հայտարարել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի ղեկավարությունը ձգտում է Հայաստանից ստանալ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը։ Ըստ Բաքվի, «մայրցամաքային» Ադրբեջանի և նրա Նախիջևանի անկլավի միջև տրանսպորտային հաղորդակցություն պետք է ապահովվի հայկական Սյունիքի մարզով Լաչինի միջանցքի օրինակով, որը կապում է Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ, և որի երկայնքով ներկայումս տեղակայված են ռուս խաղաղապահներ։ Մինչդեռ Երևանը մատնանշում է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններում «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չկա ի տարբերություն Լաչինի միջանցքի, և քաղաքացիներն ու ապրանքները շարժվում են այդ միջանցքով առանց ստուգման, մաքսային ընթացակարգերի և տուրքերի։ Բաքուն նույն արտատարածքայինությունն է ցանկանում նաև Զանգեզուրի միջանցքի համար, որին էլ դեմ է Երևանը։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular