Պուտինի և Զելենսկու հանդիպման և բանակցությունների նախադրյալներ չկան. Պեսկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎլադիմիր Պուտինի եւ Վլադիմիր Զելենսկու բանակցությունների նախադրյալներ ներկայում չկան, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ներկայում ինչ-որ բանակցային հեռանկար չենք տեսնում եւ նախկինի պես փաստում ենք նման բանակցությունների համար ինչ-որ նախադրյալի բացակայությունը»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ ի պատասխան այն հարցի, թե արդյոք այժմ Կրեմլում տեսնում են այդպիսի բանակցությունների հնարավորություն, եւ արդյոք դրանք անհրաժեշտ են համարում։
Խոսելով Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի՝ Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների հանդիպում կազմակերպելու առաջարկի մասին, Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ «դրա համար այժմ ոչ մի նախադրյալ չկա»։