ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավինյանը գրոհում է Երևանի քաղաքապետարանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սեպտեմբերի 13-ին Երևանի ավագանու հերթական նիստում կդրվի գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին քաղաքապետի պաշտոնից հեռացնելու և նախկին փոխվարչապետ իշխանությունը Տիգրան Ավինյանին փոխանցելու նախավերջին արարը։

Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու հարցը ի վերջո ներառված է նիստերի օրակարգում։

«Քաղաքացիական պայմանագիրն» էլ հայտարարել է, թե Ավինյանը իրենց թեկնածուն է լինելու 2023 թվականին նախանշված ընտրություններին։ Ըստ էության, գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը վաղուց այլևս վերածվել էր անգլիական թագուհու և հարցեր լուծում էին Տիգրան Ավինյանն ու նրա կողմից նշանակված փոխքաղաքապետերը։

Այժմ էլ փոխքաղաքապետ նշանակվելով՝ Ավինյանը ավելի է ամրապնդում իր դիրքերը։ Սա առանցքային նշանակություն ունի «Քաղաքացիական պայմանագրի» համար, հատկապես նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ակտիվացման և մամուլում շրջանառվող նախկին քաղաքապետին քրեական պատասխանատվության ենթարկելու ՔՊ մտադրության մասին լուրերի ֆոնին։

Հիշեցնենք, որ ըստ տարածված տեղեկությունների, Հայկ Մարությանին մեղադրում են, իբր Բագրևանդում ապօրինի ռեստորանային համալիրին ապօրինի շինարարություն իրականացնելու թույլտվություն տալու մեջ։

Թույլտվությունը, ըստ գործի նյութերի, տրվել է 2019 թվականին և բնավ զարմանալի չէ, որ միայն 3 տարի անց, գործող իշխանությունները, մանրամասն տնտղելով Հայկ Մարությանի գործունեությունը, փորձում են միայն այժմ նրան նեղը գցել և պարտադրել չմասնակցել ընտրություններին, կամ էլ փորձում են մեկուսացնել։

Իսկ քաղաքապետարան գնալով՝ Ավինյանը ընդհակառակը ավելի ուժեղացնելու է իր ազդեցությունը, գրեթե միանձնյա է որոշելու Երևանի քաղաքապետարանին վերաբերող բոլոր հարցերը։

Ինչ վերաբերում է Հրաչյա Սարգսյանին, ապա վերջինս այլևս համակերպվել է իր դերի հետ և միայն բանակցություններ է վարում հաջորդ ընտրություններին Երևանի առաջին փոխքաղաքապետ դառնալու հույսով։ 

Տարոն Մեսրոպյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular